Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան դեկտեմբերի 22-ին
նորացրել է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի
ստանդարտների ցանկերը։
Ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքներով կիրառման
արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը, ներառվել է
նոր ընդունված երեք միջպետական ստանդարտ։
Հետազոտությունների մեթոդների ստանդարտների ցանկը լրացվել է
երեք նոր ընդունված միջպետական ստանդարտ, ինչպես նաև չորս միջպետական ստանդարտ, որոնք
ընդունվել են ցանկում նախկինում պարունակվողների փոխարեն։
Ստանդարտների ցանկերը ԵՏՀ-ի կողմից նախապատրաստվել են Եվրասիական
տնտեսական միության երկրների պետական մարմինների հետ համատեղ՝ փորձագետների և բիզնես
համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ստանդարտների նորացված ցանկերը ձևակերպվել են որպես Հանձնաժողովի
նոր ակտ, ընդ որում ցանկերի հին տարբերակը ճանաչվում է ուժը կորցրած։