Вход
Արման Շաքալիև. «Հասարակական ընդունարանը պետք է աշխատի «բաց դռների» սկզբունքով

Արման Շաքալիև. «Հասարակական ընդունարանը պետք է աշխատի «բաց դռների» սկզբունքով

22.12.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության հարցերով բլոկի հասարակական ընդունարանը դառնում է բաց հարթակ՝ Եվրասիական տնտեսական միության անդրսահմանային շուկաներում բարեխիղճ մրցակցության կանոնների պահպանմանն ուղղված կարգավորման նախաձեռնությունների քննարկման համար։

Դեկտեմբերի 21-ին «նոր» ընդունարանը իր հարթակում հավաքել է ԵԱՏՄ պետությունների իրավաբանական համայնքի, բիզնեսի, առևտրաարդյունաբերական պալատների, ճյուղային կարգավորիչների և մրցակցային գերատեսչությունների ներկայացուցիչների։

Բացելով տեսակոնֆերանսի ռեժիմով միջոցառումը, ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքալիևը նշել է Միությունում մրցակցության կարգավորման զարգացման հեռանկարները, որոնք կիզակետվում են սպառողների, միութենական պետությունների բիզնեսի, մրցակցային գերատեսչությունների հետ աշխատանքի, ինչպես նաև գլոբալ օրակարգին ԵՏՀ-ի ակտիվ մասնակցության վրա։

Հասարակական ընդունարանի մասնակիցները մտքեր են հայտնել թվային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման, հակամենաշնորհային կոմպլայենսի ներդրման, ԵԱՏՄ պետություններում ռոումինգի արդարացի գնի սահմանման, առևտրային ցանցերի համար բարեխիղճ պրակտիկաների մշակման մասին։

Փորձագետները ողջունել են Միության իրավունքի մեջ հակամենաշնորհային կոմպլայենսի ներդրման և թվային շուկաներում մրցակցային (հակամենաշնորհային) կարգավորման վերաբերյալ հանձնարարականների մշակման վերաբերյալ Հանձնաժողովի նախաձեռնությունները։

Բիզնեսից և հեռարձագման այլ ունկնդիրներից ստացված հարցերին պատասխաններն ուղղվել են Հանձնաժողովի YouTube ալիքի մեկնաբանությունների տողում։  ԵՏՀ մրցակցային բլոկի ղեկավարը նշել է, որ հասարակական ընդունարանը նոր ձևաչափով պետք է աշխատի «բաց դռների» ձևաչափով։ Դրա համար, Արման Շաքալիևի խոսքերով, Հանձնաժողովի կայքում մրցակցության հարցերով բլոկի էջի վրա ստեղծվելու է առանձին պատուհան, որտեղ պահվելու են նիստերի ձայնագրությունները, հարցերն ու պատասխանները, բանավեճերի բովանդակությունը և մշակվող փաստաթղթերը։​