Вход
ԵԱՏՄ-ը և Ֆիլիպինները զարգացնում են առևտրատնտեսական համագործակցությունը

ԵԱՏՄ-ը և Ֆիլիպինները զարգացնում են առևտրատնտեսական համագործակցությունը

22.08.2019
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների և Ֆիլիպինների առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները կողմերի ուշադրության կենտրոնում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չերնիցինի և Ֆիլիպինների արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Սեֆերինո Ռոդոլֆոյի համդիպման ընթացքում։ Բանակցությունները տեղի են ունեցել ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում օգոստոսի 21-ին՝ ռուս-ֆիլիպինական միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի նախաշեմին։

«Մենք ողջունում ենք Ֆիլիպինների հետաքրքրությունը Միության երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացման հարցում։ Մենք ամեն կերպ աջակցելու ենք այդ դրական և փոխշահավետ գործընթացին՝ ազգային կառավարությունների կողմից Հանձնաժողովի մակարդակ փոխանցած իրավասությունների շրջանակներում», – հայտարարել է Ֆյոդոր Չերնիցինը։ Նա ֆիլիպինական պատվիրակության անդամների ուշադրությանն է ներկայացրել ԵՏՀ-ի գործունեության առանցքային ոլորտները և նրա միջազգային կապերի աշխարհագրությունը, որը, Միության ստեղծման պահից էականապես ընդլայնվել է՝ Ասիայից և Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք և Լատինական Ամերիկա։ Հանձնաժողովի ներկայացուցիչը նաև տեղեկացրել է ԵԱՏՄ մասին պայմանագրի նպատակներին հասնելու և խնդիրների, ինչպես նաև Միության շրջանակներում ինտեգրումային գործընթացների զարգացման մասին հայտարարագրի համատեքստում՝ Միության շրջանակներում ինտեգրացիայի զարգացման ընթացիկ փուլի և մինչև 2025 թվականը պլանների մասին։

Ֆեդոր Չերնիցինը նշել է ԵԱՏՄ երկրների և Ֆիլիպինների առևտրատնտեսական համագործակցության զարգացման դրական շարժընթացը։ «2018 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Ֆիլիպինների հետ ապրանքաշրջանառությունը 2017 թվականի համեմատ աճել է երկու անգամ ու կազմել 1 367,5 մլն դոլար։ Ընդ որում, Միությունից Ֆիլիպիններ արտահանումն ավելացել է 4,1 անգամ՝ մինչև 915 մլն դոլլար, ներմուծումը՝ 3,3%-ով՝ մինչև 452,6 մլն դոլլար», ընդգծել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը։

Դրա հետ միասին, նա ուշադրություն է դարձրել ԵԱՏՄ երկրների հետ Ֆիլիպինների առևտրատնտեսական համագործակցության շարժընթացի անհավասարակշռության վրա։ Այսպես, Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկնում ապրանքաշրջանառության 89%-ը, Ղազախստանի Հանրապետությունը՝ 8,7%, Բելառուսի Հանրապետությանը՝ 2%, Ղրղզստանի Հանրապետությունը՝ 0,2%, Հայաստանի Հանրապետությանը՝ 0,1%։ Ընդ որում, գործարար կապերի զարգացման համար առկա են էական պաշարներ։

Իր հերթին Սեֆերինո Ռոդոլֆոն նշել է, որ Ֆիլիպինները՝  ագրարային-արդյունաբերական երկիր է, դինամիկորեն զարգացող տնտեսությունով, որը վերջին տարիների դրսևորում է աճի բարձր տեմպեր՝ տարեկան մինչև 5-6%։ Ֆիլիպինական պատվիրակության ղեկավարը պատմել է այնպիսի ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին, ինչպիսիք են էլեկտրոնային, տեքստիլային, քիմիական, փայտամշակման, սննդի, դեղագործական արդյունաբերությունը, ինչպես նաև գյուղատնտեսությունը։

Ֆիլիպինները՝ հնդկընկույզների, բանանների, բրնձի և արքայախնձորների խոշորագույն արտահանող է։ Հենց գյուղատնտեսության արտադրանքն ունի լուրջ հեռանկարներ՝ ԵԱՏՄ երկրներ ֆիլիպինական արտահանման ծավալների ավելացման համար։ Միաժամանակ, այդ երկիրը շահագրգռված է ԵԱՏՄ պետություններից ապրանքների ներմուծման բազմազանեցման մեջ։

Ֆյոդոր Չերնիցինը գործընկերներին տեղեկացրել է Հանձնաժողովի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերի մասին, այդ թվում՝ ԵՏՀ-ի և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, որի կնքումը կարող է հանդիսանալ առաջին քայլ՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ գործարար շրջանակների հետ երկխոսության ձևայնացման մեջ։

Հանդիպմանը նաև մասնակցել են Ֆիլիպինների Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, գործարար շրջանակների, ԵՏՀ-ի առևտրային բլոկի և Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում նաև շոշափվել են ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև 2018 թվականի նոյեմբերի 14-ի Փոխգործակցության մասին հուշագրի և երկու կազմակերպությունների համատեղ գործողությունների պլանի իրագործման ասպեկտները։ Վերջինիս համաձայնեցման աշխատանքը գտնվում է եզրափակիչ փուլում։

ԵՏՀ-ի ներկայացուցիչը ֆիլիպինական պաշտոնական և գործարար շրջանակներին հրավիրել է մասնակցել ԵԱՏՄ տարածքում անցկացվող առանցքային կոնգրեսային միջոցառումներին, մասնավորապես՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, Աստանայի տնտեսական համաժողովին, ինչպես նաև ԵԱՏՄ գլխավոր ցուցահանդեսային միջոցառմանը՝ «Եվրասիական շաբաթին», որն անցկացվելու է ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ից 27-ը Բիշկեքում։​​​