Вход
ԵՏՀ-ի փորձագետները պատմել են ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխությունների մասին

ԵՏՀ-ի փորձագետները պատմել են ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխությունների մասին

22.08.2019
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդրսահմանային շուկաներում առողջ մրցակցության ապահովման համար կանխարգելման և նախազգուշացման մեխանիզմների կիրառումը հնարավոր է դարձել ԵԱՏՄ մասին պայմանագրում իրականացված փոփոխությունների շնորհիվ։ Մեխանիզմների իրականացումը մանրամասն քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հասարակական ընդունարանի Վիտեցվում կայացած նիստի շրջանակներում։ Դա ընթացիկ տարվա օգոստոսի համար պլանավորված երեք նիստից երկրորդն է։

ԵՏՀ-ի Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության վարչության տնօրեն Ալիա Ջումաբաևան բացատրել է մրցակցության ոլորտում ԵԱՏՄ նորմատիվային իրավական բազայի որոշ ասպեկտները։ Մասնավորապես, նա պատմել է Միության իրավունքում տեղի ունեցած փոփոխությունների՝ կանխարգելման և նախազգուշացման մեխանիզմների մասին։ 

Վարչության տնօրենի խոսքերով, «կանխարգելումը և նախազգուշացումն ակտիվորեն կիրառվում են համաշխարհային պրակտիկայում։ Դրանք անհրաժեշտ են մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ արդյունավետ հսկողության ապահովման համար, թույլ են տալիս օպերատիվորեն վերականգնել մրցակցային պայմանները Միության անդրսահմանային շուկաներում»։

Հակամենաշնորհային բլոկի կողմից անցկացվող հետաքննությունների մասին նոր տվյալներ է ներկայացրել ԵՏՀ-ի Հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրենի տեղակալ Ժաննա Բիրիչը։

«2019 թվականի յոթ ամսվա ընթացքում Հանձնաժողովն անցկացրել է յոթ հետաքննություն, այդ թվում ՝ երեքը սկսվել էին դեռ 2018 թվականին։ Դրանցից երկուսը՝ գերիշխող դիրքի չարաշահման հատկանիշներով, չորսը՝ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով, մեկ հետաքննություն՝ հակամրցակցային համաձայնությունների և տնտեսական գործունեության համակարգման հատկանիշներվ», նշել է նա։

ԵԱՏՄ բիզնեսի ներկայացուցիչներին ավելի լիարժեք տեղեկացման համար միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ-ի Արդյունաբերական քաղաքականության վարչության, Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության, ինչպես նաև Տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության փորձագետները։

Հասարակական ընդունարանի նիստին ներկա են գտնվել Բելառուսի արդյունաբերական առաջատար ձեռնարկությունների, առևտրային ընկերությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են «Տոլոչինսկի պահածոների գործարան» ԲԲԸ-ը, «Վիտբա» Հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ը, «ՍՈՅՈՒԶ-ԿԱԲԵԼ» ԱՍՊԸ-ը, «Մարկո» Բելառուսական կաշվի և կոշկեղենի ընկերություն հոլդինգի կառավարող ընկերություն» ՍՊԸ-ը, «Էվիստոր» գործարան ԲԲԸ-ը, «Նավթան» ԲԲԸ-ը, «Պոլոցկի կաթի կոմբինատ» ունիտար ձեռնարկությունը, «Տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաների Նովոպոլոցկի գործարան» ՀՍՊԸ-ը և այլն։

Նիստի երկրորդ մասում կայացել են խորհրդատվությունների ձեռնարկատերերի հետ։ Դրանց մասնակիցները կարողացել են «հարցպատասխան» օպերատիվ ձևաչափով անհատական կարգով դիմել ԵՏՀ-ի փորձագետներին և խորհուրդներ ստանալ մասնագետներից։