Вход
ԵՏՀ-ը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությունում կրիպտոարժույթների և բլոկչեյնի հետ կապված խնդիրների ամբողջության վերաբերյալ զեկույցը

ԵՏՀ-ը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությունում կրիպտոարժույթների և բլոկչեյնի հետ կապված խնդիրների ամբողջության վերաբերյալ զեկույցը

22.07.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) նախապատրաստել է յուրօրինակ զեկույց, որը նվիրված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կրիպտոարժույթների և բլոկչեյնի զարգացման խնդիրների ամբողջությանը։ «Կրիպտոարժույթները և բլոկչեյնըորպես նոր տնտեսության ատրիբուտներ։ Կարգավորիչ մոտեցումների մշակում. միջազգային փորձ, ԵԱՏՄ անդամ պետությունների պրակտիկա, Եվրասիական տնտեսական միությունում կիրառման հեռանկարները»։

Զեկույցը մշակվել է 2017-2019 թվականներին Հանձնաժողովի կողմից անցկացված փորձագիտական հանդիպումների ընթացքում կայացած քննարկումների հիման վրա և պարունակում է անդամ պետությունների պետական մարմինների, գործարար և ակադեմիական համայնքների ներկայացուցիչների կարծիքներ։ Ընդհանուր առմամբ անցկացվել է ութ կլոր սեղան և սեմինար Միության չորս երկրում, ներառյալ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը։ (Հանձնաժողովի միջոցառումների մասին մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է կայքում)։

Կրիպտոարժույթների և բլոկչեյնի ոլորտի կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների կարծիքների տարբերության հետ կապված՝ ԵՏՀ-ն առաջարկում է ընթացիկ փուլում ներդաշնակեցնել երևույթի կարգավորման նկատմամբ մոտեցումները եվրասիական տարածքում։ Դա թույլ կտա առանց արգելքների միջավայր ապահովել Միության երկրների միջև տնտեսության նոր ճյուղերում և նվազեցնել ԵԱՏՄ-ում իրավազորությունների մրցակցության հավանականությունը։

Հանձնաժողովը զեկույցի շրջանակներում փորձագետների հետ համատեղ պատրաստել է միասնական տերմինարան և կրիպտոարժույթների ու բլոկչեյնի կարգավորման առանցքային սկզբունքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ այդպիսի ներդաշնակեցման համար։Տերմինաբանությունը և սկզբունքները լրամշակվելու են շահագրգռված մասնակիցների հետ համատեղ։

ԵՏՀ Մակրոտնտեսական քաղաքականության վարչությունը հետևում է եվրասիական տարածքում կրիպտոարժույթների և բլոկչեյնի զարգացման միտումներին 2017 թվականի դեկտեմբերից։ ԵԱՏՄ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների իրականացման մշտադիտարկման շրջանակներում, Հանձնաժողովն առանձնացրել է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման խնդիրների ամբողջությունը որպես Միության երկրներին առերեսվող գլոբալ մարտահրավերներից մեկը։