Вход
ԵԱՏՄ-ում մշակվելու են Ինտերնետում մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումներ

ԵԱՏՄ-ում մշակվելու են Ինտերնետում մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումներ

Фото.jpg
22.06.2020

Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը ԵՏՀ գլխավոր գրասենյակում կայացած մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի արդյունքներով։

 

Քննարկմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների, ինչպես նաև Եվրասիական արտոնագրային գերատեսչության և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։

 

Նիստի մասնակիցները քննարկել են արդյունաբերական սեփականության օբյեկտների ստեղծման և օգտագործման, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումից, «զուգահեռ» արտահանումից՝ վնասների չափերի որոշման և ԵԱՏՄ պետությունների արտոնագրային գերատեսչությունների գործիքակազմի հնարավորությունների զարգացման պետական խթանման հարցերը։

 

Քննարկվել է նաև Միության երկրներում մտավոր սեփականության ոլորտում վերլուծական ակնարկը։ ԵՏՀ-ի կողմից նախապատրաստված տեղեկատվությունը ներառում է մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության վերլուծությունը, իրավունքների կոլեկտիվ կառավարման լիազորված մարմինների ու կազմակերպությունների գործունեության ակնարկը։ Վերլուծական ակնարկում մեծ ուշադրություն է հատկացվել մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների տնտեսական ասպեկտներին։

 

Տեղեկանք

Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է

2012 թվականի սեպտեմբերի 25-ին։ Կոմիտեի կազմում ընդգրկվել են ԵԱՏՄ պետությունների նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, բիզնես համայնքի ներկայացուցիչներ։

Կոմիտեն զբաղվում է ԵՏՀ-ի համար մտավոր սեփականության ոլորտում հանձնարարականների նախապատրաստմամբ, խորհրդատվությունների անցկացմամբ, Միության պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության հարցերով առաջարկների նախապատրաստմամբ և այլ հարցերով։​