Вход
Սպառողները կաթ պարունակող մթերքների վրա կտեսնեն բուսական յուղերի մասին տեղեկատվությունը

Սպառողները կաթ պարունակող մթերքների վրա կտեսնեն բուսական յուղերի մասին տեղեկատվությունը

22.03.2018

ԵՏՀ Կոլեգիան սահմանել է Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» անցած տարվա նոյեմբերի 10-ին Հանձնաժողովի Խորհրդի կողմից ընդունված կանոնակարգում փոփոխություններին վերաբերող անցումային դրույթները։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հուլիսի 16-ին։
 
Անցումային դրույթներով առաջին հերթին սահմանվում է, որ մինչև 2019 թվականի հունվարի 16-ը ԵԱՏՄ-ում ձեռներեցները կկարողանան արտադրել կաթնամթերք և իրականացնել կաթնամթերքի առևտուր, եթե ունեն տեխնիկական կանոնակարգին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր, որոնք տրվել են նախքան փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրը։
 
Երկրորդը․ այդ փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում թողարկված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է այդպիսի արտադրանքի արտադրողի կողմից սահմանված պիտանելիության ժամկետի ողջ ընթացքում։
 
Հիշեցնենք, որ Միության կանոնակարգում նախկինում կատարված փոփոխություններով ճշգրտվել և լրացվել է կաթ պարունակող մթերքների դասակարգումը։ Դա անհրաժեշտ է կաթի շուկայի մասնակիցներին, այդ թվում՝ սպառողներին, կաթ պարունակող մթերքների անվանումներում՝ նշված հումքային բաղադրության առանձնահատկություները բնութագրող հասկացությունների ճիշտ ընկալման և գործածման համար։
 
Փոփոխությունները սպառողներին թույլ կտան հստակ տարբերակել կաթնային ճարպի ավելացումով կամ առանց դրա ավելացման ստացված մթերքները, որի համար կատարվում են մակնշմանը վերաբերող մի շարք փոփոխություններ։ Այդպիսի հավելումներ պարունակող մթերքի անվանումը պետք է սկսվի «Կաթ պարունակող մթերք՝  կաթնային ճարպի փոխարինիչով» բառերով։
 
Արտադրողը պարտավոր է նշել կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի մեջ բուսական յուղերի առկայության մասին տեղեկություններ։ «Պարունակում է բուսական յուղեր» նշագրումը կատարվում է փաթեթավորման կամ պիտակի վրա հատուկ հատկացված դաշտում, այդ դաշտի գույնի նկատմամբ ցայտերանգային տառերով։
 
Փաթեթավորման վրա մակնշվածքի ճշգրտումը նախատեսվել է միայն կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների համար և միայն նրանց վերաբերյալ է նախատեսվել բաղադրության մեջ բուսական յուղերի պարունակության մասին սպառողին տեղեկատվության տրամադրումը։