Вход
ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկո. «Հսկող և վերահսկող մարմինների արդյունավետ փոխգործակցությունն օգնելու է պաշտպանել ԵԱՏՄ շուկան վտանգավոր արտադրանքից»

ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկո. «Հսկող և վերահսկող մարմինների արդյունավետ փոխգործակցությունն օգնելու է պաշտպանել ԵԱՏՄ շուկան վտանգավոր արտադրանքից»

21.10.2019

 «Եվրասիական տնտեսական միության վերահսկող մարմինների փոխգործակցության ճիշտ կառուցված արդյունավետ համակարգն ապահովելու է շուկայում վտանգավոր արտադրանքի հայտնաբերումը և շրջանառությունից դուրս բերումը», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամ (Նախարար) Վիկտոր Նազարենկոն հոկտեմբերի 17-ին ԵՏՀ-ում իր նախագահության ներքո անցկացված բարձր մակարդակի խորհրդակցության ընթացքում։

Խորհրդակցությանը մասնակցել են Միության երկրների տեխնիկական կարգավորման, սանիտարահամաճարակաբանական վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության պետական մարմինների, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) մարմինների ղեկավարները։ Ինչպես նշել է ԵՏՀ նախարարը, Միության միասնական պարտադիր պահանջների հսկողության խնդրի շուրջ միավորված այդ պետական մարմիններն իրենցից ներկայացնում են ընդարձակ համակարգ, որը հակազդում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող վտանգավոր արտադրանքի՝ շուկա մուտք գործելուն և շրջանառությանը։ 

Վերահսկող մարմինների աշխատանքի արժեքականությունն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը զուգընթաց միայն բարձրանալու է։ Դրանց գործունեության արդյունքներն արտացոլող չոր ու ցամաք թվերի հետևում կանգնած են տարածաշրջանային տնտեսական միավորման հսկայական տարածքի բնակչության կյանքի և առողջության պահպանման հարցերը։ Դրա հետ մեկտեղ հատուկ նշանակություն ունի բիզնեսի վրա հավելյալ բեռնվածքի ստեղծումը թույլ չտալու նպատակով՝ վերահսկման միջոցառումների լավարկումը, արտադրանքի առավել խնդրահարույց տեսակների վրա կենտրոնացումը։ 

Խորհրդակցության մասնակիցները փոխանակվել են գործունեության արդյունքներով և միութենական տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ամենատարբեր ապրանքների հայտնաբերման նպատակով պետական հսկողության (վերահսկողության) կազմակերպման փորձով։ Միաժամանակ նշվել է, որ անհամապատասխանությունների մեծ մասը հսկողության (վերահսկողության) ազգային մարմինների կողմից հայտնաբերվում է հենց ներմուծման ոլորտում։ Այդ աշխատանքի մեջ չկան մանրունքներ՝ նույնիսկ մակնշման մեջ հայտնաբերված անհամապատասխանությունների հետևում կարող են կանգնած լինել արտադրանքի սխալ կիրառման ռիսկեր, ինչը վտանգ է ստեղծում մարդկանց առողջության համար։ Շատ դեպքերում անհամապատասխան մակնշումը հանդիսանում է ապրանքների կեղծված լինելու հատկանիշ։ 

Վերահսկող ծառայությունների ղեկավարները և ներկայացուցիչները ողջունել են Հանձնաժողովի կողմից առաջարկված՝ ինտեգրացիայի այդ կարևորագույն ուղղությունով աշխատանքի ակտիվացմանն ուղղված միջոցառումները։ Արտահայտվել են մի շարք կառուցողական առաջարկներ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքների մասին տեղեկությունների փոխանակման ձևաչափի վերաբերյալ, այդ թվում՝ Հանձնաժողովի Կոլեգիայի համապատասխան Հանձնարարականի կատարման շրջանակներում։

Խորհրդակցության մասնակիցները հատուկ ուշադրություն են հատկացրել Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման միասնական համակարգի ձևավորման փորձնական նախագծի իրականացմանը։ Այդ նախագիծն իրականացվում է անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների համաձայնեցված որոշմամբ։ Միասնական համակարգում աշխատանքը ԵԱՏՄ վերահսկող մարմիններին թույլ է տալու օպերատիվորեն արձագանքել և կանխարգելել վտանգավոր արտադրանքի շրջանառումը ոչ միայն մեկ երկրի շրջանակներում, այլ նաև ապահովել դրա՝ միութենական ողջ տարածում շրջանառությունից ամբողջությամբ դուրս բերումը։ Դրա հետ միասին ոչ պակաս կարևոր նշանակություն ունի հայտնաբերված ոչ անվտանգ արտադրանքի մասին յուրաժամանակ տեղեկատվության՝ սպառողների կողմից ստացման հնարավորությունը։ 

Մեծապես կարևորելով փորձնական նախագծի հաջող ավարտը, Վիկտոր Նազարենկոն ԵԱՏՄ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) ոլորտի լիազորված մարմիններին կոչ է արել ակտիվ մասնակցություն ապահովել համակարգի թեստային և աշխատանքային շահագործման մեջ։ Փորձնական նախագծի իրականացման ընթացքի մասին հաշվետվությունը ներկայացվելու է ԵՏՀ Խորհրդի առաջիկա նիստին։ 

Միջոցառման ավարտին վերահսկող մարմինների ղեկավարները և ներկայացուցիչները տեղեկացվել են ներկայումս ներպետական համաձայնեցման ընթացակարգերի անցման փուլում գտնվող՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման պետական հսկողության (վերահսկողության) իրականացման սկզբուքների և մոտեցումների մասին համաձայնագրի նախագծով նախատեսված երկրորդ մակարդակի փաստաթղթերի քննարկման աշխատանքների սկիզբը նախաձեռնելու անհրաժեշտության մասին։ 

Համաձայնագրի նախագծով նախատեսված փաստաթղթերն օգնելու են կառուցել պետական հսկողության մարմինների գործունեության կոորդինացման մեխանիզմ, սահմանել վերահսկողության արդյունքում առաջացող տարաձայնությունների քննության կարգը, ինչպես նաև որոշել վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի գործելու հստակ կանոնները։​