Вход
Ավարտվել է ԵԱՏՄ «Ատրակցիոնների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի անցումային շրջանը

Ավարտվել է ԵԱՏՄ «Ատրակցիոնների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի անցումային շրջանը

1100_IMG_5079.jpg
21.10.2019

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին անցումային շրջանն ավարտվելուց հետո դադարեցվել է այն ատրակցիոնների շրջանառության մեջ դրվելու հնարավորությունը, որոնց ազգային օրենսդրության պահանջներին համաատասխանության մասին գնահատման փաստաթղթերը տրվել են մինչև տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը, այսինքն՝ մինչև 2018 թվականի ապրիլի 18-ը։

Մինչև 2019 թվականի հոկտեմբերի 18-ը նաև թույլատրվում էր նախկինում համապատասխանության պարտադիր գնահատման ոչ ենթակա արտադրանքի շրջանառության մեջ դրվելը։ Այժմ չի թույլատրվում։

Այսպիսով, սույն թվականի հոկտեմբերի 18-ից բոլոր ատրակցիոնները պետք է շրջանառության մեջ դրվեն միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին՝ դրանց համապատասխանության և այդպիսի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։

Համապատասխանության սերտիֆիկատն անհրաժեշտ է բարձր վտանգ ներկայացնող մեքենայացված ատրակցիոնների համար։ Դրանք են, օրինակ, մեքենայացված հաղորդակով դիտման մեծ անիվը, բախվող էլեկտրական ավտոմեքենաները, լրիվ շրջադարձ կատարող ճոճանակները և բազմաթիվ այլ ատրակցիոններ։ Համապատասխանության մասին հայտարարագիրը պահանջվում է ոչ մեքենայացված ատրակցիոնների համար, որոնք շահագործման ժամանակա ավելի քիչ վտանգ են ներկայացնում, որոնցից են բլուրները, այդ թվում՝ ջրային բլուրները, բատուտները, ճոճանակները և կարուսելները, որոնք հարկավոր է ճոճել ձեռքերով, և նմանատիպ այլ արտադրանքը։

Հիշեցնենք, որ «Ատրակցիոնների անվտանգության մասին» միութենական տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 18-ին և սահմանել է ատրակցիոնների նախագծման, պատրաստման, մոնտաժման և կարգավորման, շահագործման և պահման վերաբերյալ պարտադիր պահանջներ։

Օրինակ՝ շահագործող կազմակերպությունը տեխնիկական կանոնակարգին համաատասխան պետք է ատրակցիոնի մուտքի մոտ տեղադրի դրա օգտագործման կանոնները, ինչպես նաև հաշմանդամ ուղևորների սպասարկման կանոնները, եթե «ատրակցիոնի կենսամեխանիկական ազդեցությունները նրանց համար թույլատրելի են»։ Նաև հարկավոր է տեղադրել տեղեկատվություն՝ առողջության վիճակից, տարիքից, հասակից և քաշից ելնելով ատրակցիոնի օգտագործման վերաբերյալ սահմանափակումների մասին, եթե դա նախատեսվել է շահագործման փաստաթղթերով։ Ընդ որում, անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացվում է ռուսերեն լեզվով և Միության երկրների օրենսդրությունում համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ շահագործվում է ատրակցիոնը։ Շահագործող կազմակերպությունը պետք է ունենա հասակ չափելու սարք և կշեռք, եթե դա նախատեսվել է համապատասխան փաստաթղթերով։

Բացի այդ, շահագործողը պետք է իրականացնի ատրակցիոնների ամենօրյա և ամենամյա ստուգում, ինչպես նաև ստուգումների այլ նախատեսված տեսակներ։ Տեխնիկական կանոնակարգը նրան պարտադրում է յուրաքանչյուր ատրակցիոնի մուտքի մոտ տեղադրել տեղեկատվական վահանակ, որի վրա պետք է նշվի վերջին ամենամյա ստուգման օրը, ստուգող կազմակերպությունը և առաջիկա ամենամյա ստուգման ամսաթիվը։​