Вход
ԵՏՀ-ը և ՏԵԼԿԵՄ-ը ճշտել են երկկողմ համագործակցության ուղղությունները

ԵՏՀ-ը և ՏԵԼԿԵՄ-ը ճշտել են երկկողմ համագործակցության ուղղությունները

IMG-20191021-WA0005.jpg
21.10.2019

Տրանսպորտային, էքսպեդիտորական և լոգիստիկական կազմակերպությունների եվրասիական միությունը (ՏԷԼԿԵՄ) շարունակելու է հանդիսանալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տրանսպորտային բլոկի առանցքային գործընկերի բիզնեսի և տրանսպորտային կազմակերպությունների շահերից ելնելով տրանսպորտի ոլորտում խնդրահարույց հարցերի և խոչընդոտների հայտնաբերման աշխատանքի շրջանակներում։ Այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Նովոռոսիյսկում (Ռուսաստանի Դաշնություն) կայացած ՏԵԼԿԵՄ-ի Խորհրդի նիստին, որին մասնակցել են ԵՏՀ-ի ներկայացուցիչները։ 

Փաստորեն ՏԵԼԿԵՄ-ը պատրաստ է ոչ միայն կուտակել տրանսպորտի բոլոր տեսակների (երկաթուղային և ջրային տրանսպորտի ավիահաղորդակցության, ավտոտրանսպորտի) մասով խնդրահարույց իրավիճակների մասին տեղեկատվությունը, այլ նաև մշակել դրանց վերացմանն ուղղված գործոն միջոցներ, որոնք այնուհետ պլանավորվում է քննարկել ԵՏՀ-ի հարթակներում։ Այդպիսով, դա կարող է արագացնել տրանսպորտի ընդհանուր շուկայի ստեղծման վրա բացասական ազդեցություն ունեցող համակարգային խնդիրների լուծումը։ Կողմերը նաև քննարկել են 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված համագործակցության հուշագրին համապատասխան՝ ԵՏՀ-ի և ՏԵԼԿԵՄ-ի հետագա փոխգործակցության հարցերը։ 

«Փաստաթուղթը ստեղծում է երկու կազմակերպությունների փոխգործակցության իրավական հիմքը, և մեր համագործակցության պլանները պետք է շատ սերտորեն կապված լինեն Եվրասիական միության տրանսպորտային քաղաքականության, տարանցման ներուժի իրագործման և տրանսպորտի երթևեկման ճանապարհին խոչընդոտների վերացման հետ», – ՏԵԼԿԵՄ-ի Խորհրդի նիստին նշել է Տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրեն Երժան Նուրախմետովը։ Երկու կազմակերպությունների փոխգործակցության միջոցառումների առաջին պլանը ձևավորվելու է մեկ տարվա համար։ Դրանում առաջարկվում է ներառել տրանսպորտային քաղաքականության իրականացման վերաբերյալ առաջարկների մշակման, այդ թվում տրանսպորտային թեմատիկայով փաստաթղթերը նախապատրաստելիս միջազգային փորձի և լավագույն պրակտիկաների ներդրման համար փորձի փոխանակման, համատեղ խորհրդատվությունների, սեմինարների, կլոր սեղանների անցկացման հարցեր։ 

Հետագայում պլանային աշխատանքի ժամկետը միաժամանակացվելու է տրանսպորտային քաղաքականության իրականացման եռամյա ժամանակահատվածի «ճանապարհային քարտեզի», այսինքն՝ 2021–2023 թվականների և հետագա տարիների հետ։ Ինչպես և համաձայնեցվել է, պլանի պարտադիր կետերն են հանդիսանալու տրանսպորտային քաղաքականության վրա ազդեցություն ունեցող խնդրահարույց հարցերի և խոչընդոտների հայտնաբերման միջոցառումները։ 

Բացի այդ, ԵՏՀ-ի պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում բեռնափոխադրումների զարգացման պրակտիկան, առկա խնդիրները և աշխարհի երկրների կողմից իրականացվող միջոցները» ՏԵԼԿԵՄ-ի կլոր սեղանի աշխատանքին, որտեղ Երժան Նուրախմետովը մասնակիցներին ցանոթացրել է այդ թրեկի վրա ԵՏՀ-ի կոմից իրականացվող աշխատանքին։ 

«Տարանցման ներուժի և լոգիստիկայի զարգացումը Միության իրավունքում ամրագրվել է որպես գերակայություն և տրանսպորտային քաղաքականության խնդիր։ Ուստի տրանսպորտային քաղաքականության իրականացման 2017 թվականին կառավարությունների ղեկավարների կողմից հաստատված երկու «ճանապարհային քարտեզի» միջոցառումների մեկ երրորդից ավելին ուղղված է տարանցման և լոգիստիկայի ներուժի զարգացմանը։ Դա վերաբերում է նաև «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Մեծ Մետաքսե ճանապարհի վերաբրենդավորումը մեզ համար նշանակում է «անկար» փոխադրումեր, տրանսպորտի ինտերմոդալություն, պարզեցված ընթացակարգեր, զարգացած ենթակառուցվածք և միասնացված փաստաթղթեր, ինտեգրացիոն բնույթի տրանսպորտային նախագծերի իրականացում», – նշել է Երժան Նուրախմետովը։ Նա նաև ընդգծել է, որ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցման աշխատանքն իրականացվելու է ԵԱՏՄ և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հետ համաժամացված կերպով։ 

Ի աջակցություն կլոր սեղանի թեմատիկային՝ ՏԵԼԿԵՄ-ի ղեկավարության կողմից կազմակերպվել է արտագնա միջոցառում՝ Նովոռոսիյսկի ծովային առևտրային նավահանգստի գործունեությանը ծանոթացման համար, որի տերմինալային համալիրները սպասարկում են միջազգային ապրանքային շուկաներ, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետություններից փոխադրվող ապրանքների բեռնահոսքերը։ 

Տեղեկանք 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Տրանսպորտային, էքսպեդիտորական և լոգիստիկական կազմակերպությունների եվրասիական միության միջև համագործակցության մասին հուշագիրը 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրել են ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը և ՏԵԼԿԵՄ-ի նախագահ Օլեգ Խայտարովը «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովի շրջանակներում։​