Вход
ԵՏՀ-ի Առևտրային քաղաքականության վարչության տնօրեն է նշանակվել Իգոր Նազարուկը

ԵՏՀ-ի Առևտրային քաղաքականության վարչության տնօրեն է նշանակվել Իգոր Նազարուկը

Назарук Игорь Васильевич.jpg
21.09.2020

 

1992 թվականին ավարտել է Բելառուսիայի պոլիտեխնիկական ինստիտուտը «Մեքենաշինության ավտոմատացում և համալիր մեքենայացում» մասնագիտությամբ։

11 տարի աշխատել է Բելառուսի մաքսային մարմիններում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Բելառուսի ԱԳՆ համակարգում է 2005 թվականից։ Զբաղեցնելով Լատվիայում Բելառուսի դեսպանության խորհրդականի պաշտոնը, ղեկավարել է դրա առևտրատնտեսական ծառայությունը։

2011-2015 թվականներին ղեկավարել է Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտը։

2015 թվականի հունիսին նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան։

ԵՏՀ Առևտրային քաղաքականության վարչության տնօրենի պաշտոնին է նշանակվել այս տարվա սեպտեմբերի 21-ին։​