Вход
Բելառուսի բիզնեսի ներկայացուցիչները ծանոթացել են մրցակցության պաշտպանության ոլորտում ԵՏՀ-ի իրավակիրառ պրակտիկային

Բելառուսի բիզնեսի ներկայացուցիչները ծանոթացել են մրցակցության պաշտպանության ոլորտում ԵՏՀ-ի իրավակիրառ պրակտիկային

21.08.2019

Օգոստոսի 19-ին Բրեստում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի Հասարակական ընդունարանի՝ Բելառուսի Հանրապետությունում մինչև օգոստոսի 22 ծրագրված երեք արտագնա նիստերից առաջինը։ Դրան մասնակցել են 70-ից ավելի ձեռնարկությունների և իշխանության մարմինների ներկայացուցիչներ։

Հասարակական ընդունարանները՝ բիզնեսի հետ փոխգործակցության նոր ձևաչափ են։ Այստեղ ձեռնարկատերերը կարող են անմիջապես ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ստանալ խորհրդատվություններ անդրսահմանային շուկաներում բիզնեսի վարման կանոնների վերաբերյալ, բոլոր պահանջները հաշվի առնելով կազմել Հանձնաժողով ներկայացնելու համար դիմում։

Նիստին մասնակցել են բիզնես համայնքի և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ։

Մասնակիցները ծանոթացել են մրցակցության պաշտպանության ոլորտում Հանձնաժողովի իրավակիրառ պրակտիկային, ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի օրենսդրական նորմերին, ներառյալ՝ Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների խախտման մասին ԵՏՀ ներկայացվող դիմումների վերաբերյալ պահանջները։ Բլոկի փորձագետները նաև պարզաբանել են տվել Միության անդրսահմանային շուկաներում հիմնական ար
գելքների և մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար նախատեսված տուգանային պատասխանատվության միջոցների վերաբերյալ։

ԵՏՀ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության վարչության տնօրեն Ալիա Ջումաբաևայի խոսքերով, բողոքների մեծամասնությունը ստացվում է Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Հայաստանի սուբյեկտներից։ «Խոսքը գնում է մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների խախտման մասին, երբ սահմանափակվում են սուբյեկտների իրավունքները կամ տեղի է ունենում գերիշխող դիրքի չարաշահում կամ անբարեխիղճ մրցակցություն։ Տնտեսավարման սուբյեկտները կարող են դիմել մեզ, ներկայացնելով բողոք՝ Հանձնաժողովն ուսումնասիրելու է նման գործերը և, խախտում բացահայտելու դեպքում, մեղավորներին սպառնում են շատ մեծ տուգանքներ», – նշել է ԵՏՀ ներկայացուցիչը։

Միջոցառմանը Հանձնաժողովի կողմից մասնակցել են ԵՏՀ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության, ինչպես նաև Տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության ներկայացուցիչները։


Նիստի երկրորդ մասում ԵՏՀ փորձագետները ձեռնարկատերերի հետ անցկացրել են անհատական խորհրդատվություններ։