Вход
Վիկտոր Նազարենկո. «Միայն գործորար համայնքի իրական աջակցության դեպքում մենք կլուծենք տեխնիկական կարգավորման միութենական համակարգի զարգացման ռազմավարական խնդիրները»

Վիկտոր Նազարենկո. «Միայն գործորար համայնքի իրական աջակցության դեպքում մենք կլուծենք տեխնիկական կարգավորման միութենական համակարգի զարգացման ռազմավարական խնդիրները»

В.Назаренко.jpg
21.05.2020

Տեխնիկական կարգավորման ոլորտում եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական խնդիրներն են հանդիսանում արտադրանքին ներկայացվող միասնական պահանջների և համապատասխանության գնահատման միասնական ընթացակարգերի ստեղծման միջոցով առևտրում տեխնիկական արգելքների վերացումը, ինչպես նաև ամենաառաջատար պահանջների և տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ Միության արդյունաբերության կողմից արտադրվող արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը։  Այդ մասին հայտարարել է ԵՏՀ-ի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի նախագահության՝ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված նիստին։

 

Այն առանցքային խնդիրների շարքում, որոնց լուծումն անհնար է առանց միութենական երկրների բիզնեսի մասնակցության, ԵՏՀ նախարարը նշել է արտադրանքին և դրա արտադրության գործընթացներին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների մշակման ժամկետների արագացման անհրաժեշտությունը։  «ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի կատարման մշտադիտարկումը ցույց է տվել, որ 2014 թվականից պլանավորված 23 տեխնիկական կանոնակարգերի նախագծերից մշակվել են միայն 12-ը, իսկ դրանցում փոփոխությունների կատարման 37 նախագծերից՝ 11-ը, – ընդգծել է Վիկտոր Նազարենկոն։ – Պլանի չկատարված բոլոր դիրքերով մշակողները խախտել են ժամկետները երկու տարով և ավելի»։

 

Որպես պատճառներ, նախարարը նշել է ԵԱՏՄ-ի պետություններու մանցկացվող համաձայնեցման ընթացակարգերի նկատմամբ հաճախ դրսևորվող ձևական վերաբերմունքը, առանձին լիազորված մարմինների շահագրգռվածության բացակայությունը այնպիսի հստակ միասնական պարտադիր պահանջների սահմանման հարցում, որոնց ընդունումը բացառելու է ազգային գերատեսչական փաստաթղթերի օգնությամբ շուկան կարգավորելու հնարավորությունը։

 

Խոսելով ստանդարտացման մասին, Վիկտոր Նազարենկոն ընդգծել է, որ «ժամանակակից ստանդարտների նկատմամբ պահանջարկը անընդմեջ ավելանում է։ Ընդ որում Միության երկրներից ոչ մեկը դեռ կողմ չի հանդես եկել միջպետական ստանդարտների մշակումը համատեղ ֆինանսավորելու վերաբերյալ Հանձնաժողովի առաջարկին»։ Այդ կապակցությամբ նա ԵԱՏՄ-ի բիզնեսի և արդյունաբերության ներկայացուցիչներին առաջարկել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել տվյալ խնդրի լուծմանը։

 

ԵՏՀ նախարարը ուշադրությունը շեշտադրել է «հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտում կուտակված խնդիրների վրա, որոնք ոչ միայն չեն  լուծվում, ալև խորանում են»։ Այսպես, նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում աշխարհում առկա սահմանափակումների պայմաններում ԵԱՏՄ-ի երկրների համապատասխանության գնահատման առանձին մարմինները «կարողանում են» անցկացնել երրորդ պետություններում արտադրության վերլուծություն և զանգվածաբար սերտիֆիկատներ տրամադրել սերիական թողարկվող արտասահմանյան արտադրանքի համար։

 

Սերտիֆիկացման այդպիսի մարմինների գործունեության նկատմամբ Հանձնաժողովը մշտապես հրավիրում է Միության բոլոր երկրների համապատասխան պետական մարմինների, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրությունը։ Դրա հետ մեկտեղ դրանց, առաջին հերթին՝ հավատարմագրման և պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից, համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի անհիմն կերպով տրամադրումը կանխելուն ուղղված գործոն միջոցներ չեն ձեռնարկվում։

 

Սերիական թողարկվող արտասահմանյան արտադրանքի համար սերտիֆիկատների տրման գործունեության նկատմամբ Միության երկրների լիազորված մարմինների կողմից ոչ բավարար հսկողությունը հանգեցրել է նրան, որ ԵԱՏՄ-ը գործնականապես «բացել է» իր շուկան ներմուծման համար։ Վիկտոր Նազարենկոն ընդգծել է, որ «եթե սերտիֆիկատների անհիմն տրամադրմանն ավելացնենք երկրներում կոնտրաֆակտ և կեղծված արտասահմանյան արտադրանքի շրջանառությանը հակազդելու համակարգված իրական միջոցների բացակայությունը, ապա երրորդ երկրների համար Միության շուկայում ստեղծվել են «ազատ առևտրի» բարենպաստ պայմաններ՝ ԵԱՏՄ-ի երկրների արդյունաբերության համար մի շարք ներմիութենական արգելքների առկայության հետ միասին»։

 

ԵՏՀ նախարարը նշել է «Միության վերահսկիչ մարմինների՝ ոչ անվտանգ ապրանքներից միասնական շուկայի պաշտպանության հուսալի մեխանիզմի ստեղծման հարցում փոխգործակցության ծայրահեղ անարդյունավետությունը»։ ԵԱՏՄ-ի վեց տեխնիկական կանոնակարգերի (ցածրավոլտ սարքավորումների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի, խաղալիքների, տրանսպորտային միջոցների, մսի և մսամթերքի) օրինակով Վտանգավոր արտադրանքի մասին Միության տեղեկատվական համակարգի ստեղծման փորձնական ծրագիրը ցույց է տվել յուրաքանչյուր վերահսկիչ մարմնի աշխատանքի արդյունքները տեսնելու, շրջանառվող արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահանջների կատարման մասին ստույգ տեղեկատվության ստացման հնարավորությունները։ «Մտահոգություն է առաջացնում մի շարք վերահսկիչ մարմինների ծրագրին մասնակցելուց ինքնահեռացումը, – նշել է նախարարը։ – Հանձնաժողովը մեծապես շահագրգռված է, որպեսզի բիզնեսը և ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի անդամները հեռու չմնան այդ հարցերը լուծելուց»։

 

«Միության շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում ինտեգրացիայի զարգացման առավել հեռանկարային գործոններից է թվայնացումը», – համոզված է նախարարը։ Նա ընդգծել է, որ թվային ծառայությունները պետք է ընդգրկեն տեխնիկական կարգավորման համակարգի բոլոր ուղղությունները՝ արտադրանքի նկատմամբ պահանջների նորմավորումը, համապատասխանության գնահատումը և պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը։

 

Դրանց ստեղծումը հանգեցնելու է ԵԱՏՄ-ի երկրների արտադրանքի որակի բարձրացմանը, դրա շրջանառման հետ կապված բոլոր ընթացակարգերի պարզեցմանը և դրանց անցկացման ծախքերի կրճատմանը։ Միաժամանակ էապես կբարձրանա տեխնիկական կարգավորման համակարգի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ հավատարմագրման և համապատասխանության գնահատման մարմիններ գործունեության թափանցիկությունը։​