Вход
ԵՏՀ-ն և Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը քննարկել են Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ուղղությունները որոշող ռազմավարական պլանի նախապատրաստմանը վերաբերող մոտեցումները։

ԵՏՀ-ն և Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը քննարկել են Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ուղղությունները որոշող ռազմավարական պլանի նախապատրաստմանը վերաբերող մոտեցումները։

551A0756_новый размер.JPG
03.09.2020

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) տարաձայնությունների և վիճելի իրավիճակների վերացման և ապրանքների տեղաշարժի ազատության ապահովման հարցերով  կոմիտեի հերթական նիստի նախօրեին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Օլեգ Պանկրատովի և Ռուսաստանի ԴՄԾ ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովի առաջին աշխատանքային հանդիպումը։ 

 

Կողմերը քննարկել են գերատեսչությունների միջև տարաձայնությունների և վիճելի իրավիճակների վերացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի ձևավորման հարցերը, ինչպես նաև Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների նախապատրաստմանը վերաբերող մոտեցումները։ 

 

Օլեգ Պանկրատովը նշել է, որ մինչև 2025 թվականը ժամանակահատվածի համար գործունեության ռազմավարական պլանի մեջ ընդգրկվելու են ինչպես մաքսային ծառայությունների, այնպես էլ բիզնեսի համար կարևոր միջոցառումները, ինչպես նաև գործունեության հեռանկարային ուղղություններ։  

 

Իր հերթին, Ռուսլան Դավիդովը կարծիք է հայտնել, որ ռազմավարական ուղղությունները ձևավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև մաքսային վարչարարության լավագույն համաշխարհային փորձը։ 

 

ԵՏՀ նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է աշխատանքի ընթացքի և Փոխադրումներին հետևելու համար Միությունում նավագնացական կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման ժամանակ Հանձնաժողովի կողմից օգտագործվող մոտեցումների մասին։  Ընդհանուր առմամբ, փաստաթուղթը նախապատրաստված է, սակայն փորձագետների միջև մնացել են տարաձայնություններ, որոնք պլանավորվում է վերացնել ամենամոտ ժամանակներս։ 

 

Կողմերը նշել են Ռուսաստանի ԴՄԾ-ի և Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի մեջ դրական շարժընթացը՝ կապված ս․թ․ օգոստոսի 10-ին կայացած կոմիտեի երկրորդ նիստի արդյունքներով ընդունված համապատասխան միջոցների իրագործման հետ։ 

 

Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ և պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը եվրասիական ինտեգրացիայի գոյություն ունեցող հարցերի ամբողջ սպեկտրի շուրջ։