Вход
Արտակ Քամալյան. «Մենք ձգտում ենք ապահովել գյուղատնտեսական տեխնիկա արտադրողների համար ԵԱՏՄ-ի շուկայի հասանելիության հավասար պայմաններ»

Արտակ Քամալյան. «Մենք ձգտում ենք ապահովել գյուղատնտեսական տեխնիկա արտադրողների համար ԵԱՏՄ-ի շուկայի հասանելիության հավասար պայմաններ»

06.08.2020
Այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությունում կոմբայններ արտադրող խոշորագույն ձեռնարկությունը հանդիսացող՝ «Ռոստսելմաշ» կատարած այցի ընթացքում։ 


Գործարանում կայացած աշխատանքային խորհրդակցության շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսական տեխնիկայի ազգային արտադրողների համար ԵԱՏՄ շուկայի հասանելիության հավասար պայմանների ապահովմանն առնչվող հարցեր։

Նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է սուբսիդիաների տրամադրման հետ կապված սահմանափակումների վերացման ուղղությամբ կատարվող պլանաչափ աշխատանքի, ինչպես նաև Ղազախստանի շուկա գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման ժամանակ օգտահանման վճարի գանձման հարցի ամբողջությամբ լուծվելու մասին։ Նա երախտագիտություն է հայտնել ձեռնարկության ղեկավարությանը՝ Միության շուկայում պոտենցիալ ճյուղային խոչընդոտների վերացման նկատմամբ այդ ձեռնարկության փորձագետների ակտիվ դիրքորոշման համար։ 

«Գյուղատնտեսական տեխնիկայի համար օգտահանման վճարի գանձման հարցի վերաբերյալ համապատասխան որոշումը Ղազախստանի Հանրապետությունում ընդունվել է այս տարվա հունիսին։  Օտարերկրյա գյուղատնտեսական տեխնիկայի համար սուբսիդիաների տրամադրման հարցի լուծումը գտնվում է մշակվածության բարձր աստիճանում և առկա են նախադրյալներ, որ ամենամոտ ժամանակներս այդ իրավիճակը կկարգավորվի», – ընդգծել է Արտակ Քամալյանը։

Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է ընկերության արտադրական հարթակներին՝ ճկուն տեխնոլոգիաների համալիրին, կենտրոնական լոգիստիկական համալիրին, ցուցահամալիրին՝ նշելով գործարանում արտադրական գործընթացների բարձր մակարդակը։

Տեղեկանք

«Ռոստսելմաշ» ԸԽ-ը՝ ընկերությունների խումբ է, որն ընդգրկում է 4 երկրում 10 արտադրական հարթակի վրա տեղակայված 13 ձեռնարկություն։ Դրանք թողարկում են տեխնիկա «ՌՈՍՏՍԵԼՄԱՇ» և VERSATILE բրենդների ներքո։ Ընկերության արտադրանքի տեսականին ներառում է տեխնիկայի 24 տեսակի ավելի քան 150 մոդել և տարբերակ, այդ թվում՝ ցորենա- և կերահավաք կոմբայններ, տրակտորներ, սրսկիչներ, կերապատրաստման և ցորենի վերամշակման սարքավորումներ և այլն։​