Вход
«Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի կիսաեզրափակիչը Հայաստանի Հանրապետությունում կայանալու է «ARMENIA EXPO» ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում

«Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի կիսաեզրափակիչը Հայաստանի Հանրապետությունում կայանալու է «ARMENIA EXPO» ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում

20.08.2019

«Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչը Հայաստանի Հանրապետությունում կայանալու է սեպտեմբերի 13-ին «ARMENIA EXPO» ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում (ք. Երևան, Ա. Հակոբյան փող., 3 շենք, «ԵՐԵՎԱՆ EXPO» ցուցահանդեսային համալիր)։

Կիսաեզրափակչի մասնակից նախագծերը մրցույթի ժյուրիի անդամներին են ներկայացվելու ժամը 10:30-ից մինչև 13:00-ը, հանդիսավոր մասը պարգևատրման արարողության հետ միասին սկսվելու է ժամը 14:00-ին։

«ARMENIA EXPO»
ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովն անցկացվում է Հայաստանի կառավարության աջակցության ներքո։ Դրա առանցքային խնդիրը՝ Հայաստանի և այլ երկրների արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջև գործարար կապերի հաստատումն է։ Համաժողովն արդեն անցկացվում է տասնիններորդ անգամ։

«Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի միջազգային մրցույթը՝ միջպետական նախագիծ է, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաջողությամբ իրականացնում է 2018 թվականից։

Մրցույթի նպատակն է՝ բացահայտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններում ընկերություններն ու նախագծերը, որոնք ընդունակ են նշանակալի ներդրում կատարել Միության թվային օրակարգի իրականացմանը։

Մրցույթը կոչված է հանդես գալու որպես Միության երկրների տնտեսությունների թվային վերափոխման ոլորտում փորձաքննության և գործնական փորձի փոխանակման համար մշտապես գործող միջազգային հարթակ։

Մրցույթի կիսաեզրափակիչներն անցկացվում են բոլոր հինգ անդամ պետություններում։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչի երեքական հաղթող (ընդամենը 15 նորարարական նախագիծ) կմասնակցի մրցույթի կիսաեզրափակչին, որն անցկացվելու է ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին Բիշքեկում (Ղրղզստանի Հանրապետություն) «Եվրասիական շաբաթ – 2019» համաժողովին։ Մրցույթի ժյուրին, որը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, կընտրի մրցույթի երեք հաղթողին, ևս երկու նախագծին հաղթանակ է շնորհվելու «ԵՏՀ-ի համակրանք» կատեգորիայում։

Բոլոր շահագրգռված անձինք մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ այստեղ։