Вход
ԵՏՀ-ում քննարկել են եվրասիական ոսկերչական արտահանումային բյուրոյի հայեցակարգի ձևավորման վերաբերյալ մոտեցումները

ԵՏՀ-ում քննարկել են եվրասիական ոսկերչական արտահանումային բյուրոյի հայեցակարգի ձևավորման վերաբերյալ մոտեցումները

20.03.2020

Եվրասիական ոսկերչական արտահանումային բյուրոյի ստեղծման հեռանկարները քննարկվել են Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում՝ ԵՏՀ-ի արդյունաբերական բլոկի կողմից կազմակերպված խորհրդակցության ընթացքում։   Դրան մասնակցել են ԵԱՏՄ-ի երկրների ոսկերչական ոլորտում լիազորված մարմինները և բիզնեսը։

Խորհրդակցության արդյունքները ցույց են տվել, որ, չնայած կողմերի մեծամասնության կողմից բյուրոյի ստեղծման օբյեկտիվ անհրաժեշտության ճանաչմանը, դրա կազմավորման հետ կապված շատ հարցեր մնում են վիճելի։ Դա վերաբերում է, մասնավորապես, բյուրոյի գործունեության ուղղություններին, պետական մարմինների հետ փոխգործակցությանը, անդամակցության պայմաններին, գործունեության ֆինանսավորման և մուծումների բաշխման առանձնահատկություններին, ինչպես նաև որակի ստանդարտների և ԳՕՍՏ-երին համապատասխանության որոշմանը։ Բացի այդ, բարձրացվել է Եվրասիական ոսկերչական արտահանումային բյուրոն հատուկ կարգավիճակով օժտելու անհրաժեշտությունը։

Ակտիվորեն քննարկվել է նաև 0,3 կարատ քաշով ադամանդների համար ներմուծման մաքսատուրքերի զրոյացման վերաբերյալ ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցչի առաջարկը։ Հաշվի առնելով Կողմերի տարբեր դիրքորոշումները, այդ հարցի քննարկումը շարունակվելու է։ Վերջնական որոշման հասնելու համար, բելառուսական կողմն առաջարկել է կազմակերպել հանդիպում ոսկերչական բնագավառի առաջատար արտադրողների մակարդակով։

Խորհրդակցության մասնակիցները հավանություն են տվել Եվրասիական ոսկերչական կոնգրեսի անցկացման վերաբերյալ հայկական բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությանը։ Այդպիսի կոնգրեսը, կանոնավոր ոսկերչական տոնավաճառների հետ համատեղված, կարող է դառնալ ժամանակակից պրոֆեսիոնալ հարթակ՝ ԵԱՏՄ-ի ոսկերչական բնագավառի հարցերի լայն շրջանակի քննարկման համար։​