Вход
Միխայիլ Մյասնիկովիչ. «Անհրաժեշտ է լավարկել ԵԱՏՄ-ում որոշումների մշակման և դրանց կատարման կարգը»

Միխայիլ Մյասնիկովիչ. «Անհրաժեշտ է լավարկել ԵԱՏՄ-ում որոշումների մշակման և դրանց կատարման կարգը»

IMG09893.jpg
20.02.2021

Տեխնիկական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների կատարումը, Փոխադրումների հետագծման համար ԵԱՏՄ-ում նավագնացական կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի նախագծի ներպետական կարգավորման անցկացման ընթացքը, Ռուսաստանի Դաշնության տարածքում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ներմուծման և անդամ պետությունների տարածքից ՌԴ նման ապրանքների ներմուծման պրակտիկան, ինչպես նաև սև և գունավոր մետաղների մատակարարման հարցի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարության կատարումը քննարկել են փետրվարի 19 -ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի նախագահությամբ անցկացված՝ ԵԱՏՄ-ում տարաձայնությունների և վիճելի իրավիճակների վերացման և ապրանքների տեղաշարժի ազատության ապահովման հարցերով կոմիտեի 4-րդ նիստի մասնակիցները:

Ինչպես նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը, արդյունավետ աշխատանքի կառուցման համար անհրաժեշտ է սկզբունքային զրույց՝ խնդրահարույց հարցերի և դրանց լուծման ուղիների, ինչպես նաև Միության երկրների հետ համատեղ աշխատանքի ոճերի և մեթոդների մասին: 

«Թերացումները բացասական ազդեցություն ունեն մեր պետությունների տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացի վրա։ Չնայած նրան, որ ձևավորվել է որոշման մշակման և ընդունման ընթացակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքի անհրաժեշտ պրակտիկա, հարցերն աններելի երկար են լուծվում:  Ուստի ես կարծում եմ, որ անհրաժեշտ է լավարկել որոշումների մշակման և դրանց կատարման կարգը», – ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խոսքերով, կողմերը խուսափում են որոշումներ ընդունելուց, որովհետև պահանջվում է տեղերում կատարողների լրացուցիչ ջանք: Նա նաև անբավարարվածություն է հայտնել Միության մարմինների որոշումների կատարման պատշաճ մոնիտորինգի բացակայության հետ կապված:

Փոխադարձ առևտուրը 2020 թվականին նվազել է 20%-ով: Ընդ որում, երրորդ երկրներ արտահանումը կազմել է 71%, այն ժամանակ, երբ ներմուծումը՝ 84%: ԵՏՀ Կոլեգիայի նախագահի կարծիքով, դա կապված է ոչ միայն COVID-19 համավարակի գործոնի հետ: Նման անհավասարակշռությունը հանդիսանում է ակտիվ աշխատանքի պակասության հետևանք, մի կողմից: Մյուս կողմից, ԵԱՏՄ-ում բարձր իրացվելիությամբ ապրանքների քանակը չնչին է:  Եվ նույնիսկ նման ապրանքների չնչին հոսքերի ճանապարհին շարվում են ամեն տեսակի խոչընդոտներ, որոնք ստեղծվում են մյուս գործընկերների կարծիքը հաշվի չառնող երկրների կողմից: «Խոչընդոտները Հանձնաժողովը չի ստեղծում, խոչընդոտները ստեղծում են երկրները, – ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը: – Եվ երբ մենք սկսում ենք քննարկել այս կամ այն հարցերը, մենք տեսնում ենք որոշակի անբավարարվածություն»:

Որպես օրինակ, ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը նշել է Ինտեգրված տեղեկատվական համակարգը, որի գործարկված 19 ընդհանուր գործընթացներին միացել է միայն Ռուսաստանի Դաշնությունը: Հայաստանի Հանրապետությունը միացել է 14 գործընթացներին,  Բելառուսը՝ 12-ին, Ղազախստանը՝ 13-ին: Մոտ 30 գործընթաց գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանում: Սակայն ԵՏՀ-ն արձանագրում է, որ միացմանը պատրաստվածության մակարդակը Միության բոլոր երկրներում նույնը չէ: «Ուստի անհրաժեշտ է աշխատել կանխելու համար, հարկավոր է ավելի շատ նախաձեռնողականություն ցուցաբերել: Երբեմն կողմերի ներկայացուցիչներն աշխատում են, ինչպես ասում են, մինչև ավարտի ազդանշանը, հարակից հարցերը լավ չեն լուծվում: Դրանք նույնպես թերություններ են», – հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը: Այդ կապակցությամբ, Միխայիլ Մյասնիկովիչը կոչ է արել ընդունել ուղղակի ազդեցության որոշումներ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԵՏՀ Կոլեգիայի անդամներ՝ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն, մաքսային համագործակցության հարցերով նախարար Օլեգ Պանկրատովը, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, ՏՀՏ հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների լիազորված մարմինների ներկայացուցիչներ:

Մեկնաբանելով անդամ պետությունների կողմից սննդամթերքի անվտանգության ոլորտում Միության մարմինների հիմնարար որոշումների չկատարման հարցը, Վիկտոր Նազարենկոն նշել է, որ ԵԱՏՄ-ի երեք երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը չեն կատարում «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մի շարք հոդվածները, որոնք սահմանում են կենդանական ծագում ունեցող պարենային հումք ստացող, վերամշակող (մշակող) արտադրական օբյեկտների պետական գրանցումն անցկացնելու, դրանց նույնականացումը և, որպես ԵԱՏՄ-ի արտադրողներ՝ դրանց մասին տեղեկությունները երկրների ազգային ռեեստրներում, որոնք պետք է հասանելի լինեն բոլոր շահագրգռվածների համար՝ գրանցելու վերաբերյալ պարտադիր պահանջները։

«Այդ իրավիճակը հանգեցնում է նրան, որ կենդանական ծագման սննդամթերք արտադրողները գործնականապես չունեն ՄՄ ՏԿ 021/2011-ին համապատասխանող «արտադրողի» պաշտոնական կարգավիճակ։ Տեխնիկական կանոնակարգի պարտադիր պահանջների չկատարումը չի տալիս նրանց համապատասխանության գնահատման մասին փաստաթղթեր ընդունելու և, որպես հետևանք, արտադրանքը Միության շուկայում շրջանառության միասնական նշանով մակնշելու և միասնական շուկայում այն շրջանառելու իրավունք», – համարում է Վիկտոր Նազարենկոն։

Ուստի Հանձնաժողովը տարբեր մակարդակներում և բազմատեսակ հարթակներում երկրների ուշադրությունը բազմիցս հրավիրել է այդ փաստաթղթերի կատարման անհրաժեշտության վրա։ Այդ կապակցությամբ, ԵՏՀ-ն երեք երկրների պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցելու համար լիազորված մարմիններին առաջարկել է ապահովել ազգային օրենսդրությունը «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 31-ից 36-րդ հոդվածներին համապատասխանեցման՝ համապատասխան աշխատանքների անցկացումը։ ԵՏՀ-ն պլանավորում է ծանուցել Հայաստանի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը տեխնիկական կանոնակարգի այդ հոդվածները կատարելու անհրաժեշտության մասին։

Վիկտոր Նազարենկոն նաև նշել է Հանձնաժողովի գործողությունների պլանի չկատարումը Անասնաբուժական հսկողության ենթակա օբյեկտների և ապրանքների համատեղ ստուգումների անցկացման միասնական կարգի ճշգրտման վերաբերյալ ղազախական-ղրղզական-բելառուսական նախագահության հայտարարած գերակայությունների շրջանակներում։

Փաստաթղթի կիրառման պրակտիկան ցույց է տվել, որ այն հանդիսանում է ԵԱՏՄ-ի միասնական շուկայում կենդանական ծագման սննդամթերքի տեղաշարժի սահմանափակումների և արգելքների ներմուծման հիմնական գործիքը։ Ընդ որում, անասնաբուժության ոլորտում լիազորված մարմինները շատ դեպքերում իրականացնում են տեխնիկական կանոնակարգերի պահանջների հսկողություն, ընդունում են անասնաբուժական այնպիսի միջոցներ, որոնք հանգեցնում են փոխադարձ մատակարարումների սահմանափակումներին, ինչը նախատեսված չէ Միության երկրների օրենսդրություններում։ Այդ խնդիրների լուծման նպատակներով, Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ, 2019 թվականի ընթացքում ճշգրտել է այդ փաստաթուղթը։

ԵՏՀ Կոլեգիայի կողմից դրա քննարկումը մի քանի անգամ հետաձգվել է Ռուսաստանի Դաշնության խնդրանքով, հաշվի առնելով միասնական դիրքորոշում ձևավորելու անհրաժեշտությունը։ ԵՏՀ-ն ակնկալում է, որ ռուսական կողմն իր միասնական դիրքորոշումը կներկայացնի մինչև 2021 թվականի մարտի 20-ը։

Բացի այդ, չի կատարվում Հանձնաժողովի Խորհրդի N 149 որոշման 2-րդ կետը՝ փաստաթուղթը «ժամանակային միջոցներ» հասկացությունների հստակ սահմանումներով և ժամանակային միջոցների բուն բովանդակությունով լրացնելու, դրանց ներմուծումը հիմնավորելու մասով։ Չնայած մինչև 2016 թվականի չորրորդ եռամսյակը սահմանված ժամկետին, հանձնարարությունը մինչ օրս չի կատարվել։ Հանձնաժողովի կարծիքով, շատ լիազորված մարմիններին ձեռնատու է ունենալ ոչ կոնկրետ փաստաթուղթ, որը չի կանոնակարգում այդ հասկացությունը, որպեսզի ազատ մեկնաբանել դրա դրույթները և ընդունել անհիմն որոշումներ։

Այդ կապակցությամբ, Հանձնաժողովը նախապատրաստել է 149-րդ որոշման փոփոխություններ, որը խստորեն համապատասխանում է ԵԱՏՄ մասին պայմանագրին։ Սակայն Միության ոչ մի երկրի կողմից ճշգրտման վերաբերյալ համախմբված առաջարկներ չեն ստացվել։

ԵՏՀ-ն Միության երկրներին առաջարկում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը մշկել այդ հարցը Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար պատասխանատու գործադիր մարմինների մակարդակով, արտահայտել սեփական դիրքորոշումը, առկայության դեպքում ներկայացնել Պայմանագրի փոփոխության վերաբերյալ առաջարկներ, տալ ձևակերպումներ անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների վերաբերյալ, որից հետո փաստաթուղթը այս տարվա երկրորդ եռամսյակում կներկայացվի ԵՏՀ Կոլեգիայի քննարկմանը։

ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Օլեգ Պանկրատովն իր ելույթում նշել է, որ այս տարվա փետրվարի 17-ին Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունն ավարտել են ԵԱՏՄ-ում փոխադրումների հետագծման համար նավագնացական կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումը։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կողմից ծանուցում չի ստացվել։

Նա նշել է, որ, հաշվի առնելով փաստաթուղթը 2021 թվականին ստորագրելու վերաբերյալ կողմերի պայմանավորվածությունը, Հայաստանի Հանրապետությանը հանձնարարվել է արագացնել համաձայնագրի նախագծի ՆՊՀ-ն, իսկ կողմերին՝ լրամշակել փաստաթուղթը, հաշվի առնելով ստացված դիտողությունները և առաջարկները։ Բարձր մակարդակի խորհրդակցությունը պլանավորվել է անցկացնել այս տարվա մարտի 17-ին, դրա ընթացքում քննարկվելու են խնդրահարույց հարցերը։ ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խոսքերով, առանց այդ փաստաթղթի դժվար է լուծել ապրանքների տեղաշարժի հարցը։

Խոսելով Ռուսաստանի Դաշնության տարածքում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ներմուծման փորձի մասին, Ռուսաստանի ԴՄԾ ներկայացուցիչները նշել են ԵԱՏՄ-ի շրջանակներում ապրանքների՝ մի երկրից մյուսը հոսելու խնդիրը։ Իրավիճակը շտկելուն ուղղված աշխատանքը շարունակելու է ԵՏՀ առևտրի և մաքսային համագործակցության հարցերով բլոկը։

Բարձր մակարդակի օպերատիվ կոմիտեում քննարկվել է նաև սև և գունավոր մետաղների ջարդոնի մատակարարումների հարցը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 5-ին կայացած նիստին http://eec.eaeunion.org/news/evrazijskij-mezhpravitelstvennyj-sovet-gotovit-perechen-sovmestnyh-mer-po-syrevomu-obespecheniyu-metallurgicheskoj-otrasli-v-ramkah-eaes-/ կառավարությունների ղեկավարները քննարկել են մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը միջոցների համաձայնեցված պլանի մշակումը ԵԱՏՄ երկրների կառավարություններին և Հանձնաժողովին հանձնարարելու հնարավորությունը։ Մինչ այդ Հանձնաժողովը երկրների հետ համատեղ կմշակի իրավիճակի բարելավմանը, Միության մետաղագործական ձեռնարկությունների հումքով ապահովվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների պլանը։

Հանձնաժողովը շարունակելու է նաև ԵԱՏՄ-ում տարաձայնությունների և վիճելի իրավիճակների վերացմանը և ապրանքների տեղաշարժի ազատության ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկի ձևավորման աշխատանքը։