Вход
ԵՏՀ-ն աշխատում է ԵԱՏՄ-ում թանկարժեք քարերի արտահանման պարզեցման և հականեխիչ միջոցների ազատ տեղաշարժի ապահովման վրա

ԵՏՀ-ն աշխատում է ԵԱՏՄ-ում թանկարժեք քարերի արտահանման պարզեցման և հականեխիչ միջոցների ազատ տեղաշարժի ապահովման վրա

20.02.2021

Ոչ սակագնային կարգավորման և սանիտարական միջոցների կիրառման հարցերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ձեռնարկատիրական գործունեության վարչության
տնօրեն Գալիյա Ջոլդիբաևայի նախագահությամբ քննարկել է կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) հարցերով աշխատանքային խումբը ԵՏՀ գլխավոր գրասենյակում։

Մասնավորապես, քննարկվել է Միության մաքսային տարածքից մշակված թանկարժեք քարերի ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի կրճատման մասին ԵՏՀ Կոլեգիայի որոշման

նախագիծը։ Նման մոտեցումը նպաստելու է Միության երկրներում արտադրված՝ ավելացված արժեքի բարձր մակարդակ ունեցող ոսկերչական արտադրանքի արտահանման զարգացմանը։

Քննարկվել է ԵՏՀ Կոլեգիայի՝  մաշկային հականեխիչ միջոցներին վերաբերող որոշման նախագիծը։ Փաստաթուղթը նախատեսում է մաշկային ծածկույթի հականեխման միջոցների (մաշկային հականեխիչ միջոցների) նկատմամբ միասնական պահանջների

և այդ արտադրանքի թունավորության և անվտանգության ուսումնասիրության և գնահատման համար փաստաթղթերի միասնական ցանկի սահմանում։

Անվտանգության ցուցանիշների և հետազոտությունների մեթոդների միասնացումը պայմաններ կստեղծի մաշկային հականեխիչ միջոցների հետազոտությունների արդյունքների և դրանց գրանցման մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար։

«Աշխատանքային խումբը քննարկել է երկու լուրջ և արդիական փաստաթուղթ։ Առաջինն ուղղված է ոսկերչական արտադրանքի՝ երրորդ երկրներ արտահանման վերազգային կարգավորման լավարկմանը, իսկ երկրորդը՝ ԵԱՏՄ-ի բոլոր երկրների միջև հականեխիչ միջոցների փոխադարձ առևտրի պարզեցմանը», – նշել է Գալիյա Ջոլդիբաևան նիստի արդյունքների վերաբերյալ։​