Вход
ԵԱՏՄ երկրների գանձապետարանները 2019 թվականին ընդհանուր առմամբ պահպանել են Միության պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման կարգը։

ԵԱՏՄ երկրների գանձապետարանները 2019 թվականին ընդհանուր առմամբ պահպանել են Միության պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման կարգը։

20.02.2021

Եվրասիական տնտեսական միության երկրների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները փետրվարի 19-ին անցկացրել են համատեղ նիստ, որի ընթացքում քննարկել են 2019 թվականին ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման ստուգման արդյունքները։ Միջոցառումը կայացել է Բելառուսի Հանրապետության Պետական վերահսկողության կոմիտեի նախագահ Վասիլի Գերասիմովի ղեկավարության ներքո տեսակոնֆերանսի ձևաչափով։

Նիստին ներկայացվել են 2019 թվականին անդամ պետություններում ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման գործող կարգի կիրառման ստուգման արդյունքները, տրվել են Միության երկրների լիազորված պետական մարմինների աշխատանքի կատարելագործման, հայտնաբերված սխալների և առանձին թերությունների ուղղման վերաբերյալ հանձնարարականներ։

Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմիններն արձանագրել են, որ 2019 թվականին անդամ պետությունների գանձապետարանները ընդհանուր առմամբ ապահովել են Միության երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման կարգի պահպանումը։

ԵՏՀ-ի կողմից նիստին մասնակցել է Ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Արման Խաչատրյանը։ Հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է ԵԱՏՄ-ի երկրների բյուջեների եկամուտների համար ներմուծման մաքսատուրքերի կարևորությունը, կանգ է առել ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից հաշվետվությունում նշված առանձին խնդրահարույց հարցերի վրա։ Նա համոզմունք է հայտնել, որ «կայացած քննարկումը թույլ կտա կատարելագործել Միության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անցկացվող աուդիտի որակը»։

Տեղեկանք

Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ արձանագրության 53-րդ կետի համաձայն (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հավելված 5), պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները համատեղ հսկողական միջոցառումների շրջանակներում յուրաքանչյուր տարի ստուգում են անդամ պետություններում ներմուծման մաքսատուրքերի գումարները հաշվեգրելու և բաշխելու կարգի պահպանումը։

ԵԱՏՄ երկրներում ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմիններն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության աուդիտորների պալատը, Բելառուսի Հանրապետության Պետական վերահսկողության կոմիտեն, Ղազախստանի Հանրապետության Հանրապետական բյուջեի կատարման հարցերով հաշվիչ կոմիտեն, Ղրղզստանի Հանրապետության Հաշվիչ պալատը, Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատը։​