Вход
ԵԱՏՄ-ում միասնացնում են մաքսային ենթակառուցվածքի վերաբերյալ մոտեցումները

ԵԱՏՄ-ում միասնացնում են մաքսային ենթակառուցվածքի վերաբերյալ մոտեցումները

19.03.2021

Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են մաքսային ենթակառուցվածքի հետագա զարգացման մեխանիզմները։

 

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ԵԱՏՄ-ի մաքսային սահմանին հսկողություն իրականացնող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկվել են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքի տարրերի կազմակերպմանն ու տեխնիկական զինմանը ներկայացվող տիպային պահանջներին՝ անդամ պետությունների միասնացված մոտեցմանն առնչվող հարցեր։

 

Նիստը կայացել է Հանձնաժողովի Մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրեն Բակտիբեկ Բայսերկեևի նախագահության ներքո։

Անցակետերի կազմակերպման մասով Միության նորմատիվային իրավական բազայի կատարելագործման միջոցառումներն ամրագրվել են Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններում։

Խորհրդական կոմիտեի անդամները քննարկել են մաքսային ենթակառուցվածքի տարրերի կազմակերպմանն ու տեխնիկական զինմանը ներկայացվող տիպային պահանջների մշակման հարցերով փորձագիտական խմբի ստեղծումը: Նրան նաև կարծիքներ են փոխանակել Ռուսաստանում՝ ծովային անցակետերում նախնական տեղեկատվության ձևավորման, ներկայացման և օգտագործման մասին ԵՏՀ Կոլեգիայի որոշումների կատարման մոնիտորինգի անցկացման վերաբերյալ:​