Вход
ԵՏՀ-ը նախապատրաստում է ԵԱՏՄ պետությունների կողմից բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը

ԵՏՀ-ը նախապատրաստում է ԵԱՏՄ պետությունների կողմից բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը

19.08.2019

Պետական գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը նախապատրաստվելու է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը։ Այդ աշխատանքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկին է հանձնարարվել ԵՏՀ խորհրդի նիստի արդյունքում։

Փաստաթուղթը թույլ է տալու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների բիզնեսի համար ապահովել հավասար պայմաններ պետական գնումների ոլորտում ազգային ռեժիմի իրագործման ժամանակ։

Համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքում ԵՏՀ խորհուրդը դիմել է ՌԴ Կառավարությանը, խնդրելով փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որոնք նախատեսում են Եվրասիական զարգացման բանկի և Միջպետական բանկի բանկային երաշխիքների օգտագործումը դրանց կողմից ռուսաստանյան վարկանիշային գործակալությունների վարկային վարկանիշը ստանալուց հետո։

Դրա շնորհիվ հնարավոր կլինի թույլ չտալ Ռուսաստանում անցկացվող գնումներին մասնակցելու ցանկություն արտահայտած միութենական պետությունների ձեռնարկատերերի իրավունքների սահմանափակումները։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ մասին պայմանագիրը Միության երկրների օրենսդրությունում նախատեսում է պետական գնումներին մասնակցելու համար հայտի ապահովման առնվազն երկու ձևի առկայություն։ Դրանցից մեկը բանկային երաշխիքն է։ Սակայն ներկայումս Ռուսաստանում օրենսդրական մակարդակով սահմանվել է «հնգյակի»մյուս պետությունների բանկերի կողմից տրվող բանկային երաշխիքների ընդունման վերաբերյալ սահմանափակում։

ՌԴ-ի օրենսդրությանը համապատասխան՝ այն բանկերը, որոնց տրամադրվել է պետական գնումների նպատակների համար բանկային երաշխիքների տրման իրավունք, պետք է ներառվեն Ռուսաստանի ֆինանսների նախարարության հատուկ ցանկում և ունենան վարկանիշային գործակալությունների կողմից շնորհվող համապատասխան վարկանիշ։