Вход
ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկո. «ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է արտադրվող արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանն ուղղված՝ անդամ պետությունների համաձայնեցված քաղաքականություն, որպեսզի այն դուրս գա արտաքին շուկա»

ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկո. «ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է արտադրվող արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանն ուղղված՝ անդամ պետությունների համաձայնեցված քաղաքականություն, որպեսզի այն դուրս գա արտաքին շուկա»

2.jpeg
19.07.2019
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ստեղծվող տեխնիկական կարգավորման միասնական համակարգի խնդիրներն է մատնանշել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն, ելույթ ունենալով Բելառուսի դիվանագիտական առաքելությունների առաջնորդների համար սեմինարին, որն անցկացվում է Մինսկում՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիայում։
Առաջինը՝ հանել փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքները, ապահովել արտադրանքի որակի նկատմամբ միասնական պարտադիր պահանջների և դրա շուկա մուտք գործելու միասնական ընթացակարգերի սահմանումը։ Երկրորդը՝ ապահովել շուկայի պաշտպանությունը ոչ անվտանգ արտադրանքից։ Երրորդը՝ բարձրացնել թողարկվող արտադրանքի որակը և մրցունակությունը։ «Ներկայումս հիմնական ուշադրությունը հատկացվում է ԵԱՏՄ միասնական շուկայում շրջանառվող արտադրանքի անվտանգությանը։ Դրա հետ մեկտեղ Միությունում անհրաժեշտ է արտադրվող արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանն ուղղված՝ անդամ պետությունների համաձայնեցված քաղաքականություն, որպեսզի այն դուրս գա արտաքին շուկա», – նշել է ԵՏՀ նախարարը։

Վիկտոր Նազարենկոն նաև շոշափել է ԵԱՏՄ փորձագետների կողմից լայնորեն քննարկվող՝ պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատումը որպես Միության երկրների արդյունաբերության շահերի պաշտպանության հիմնական գործիքներից մեկը և շուկա անվտանգ արտադրանքի մատակարարման երաշխիքը հանդիսանալու թեման։

«Տեխնիկական կարգավորման բնագավառում միասնական թույլատրող փաստաթղթերի հաստատումից հետո, Միության երկրները լուրջ խնդիրների են առերեսվել համապատասխանության գնահատման ոլորտում, – ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամը։ – Համապատասխանության գնահատման անբարեխիղճ մարմինների գործունեությունը, ներառյալ փորձարկման լաբորատորիաները և օտարերկրյա արտադրողների ներկայացուցիչներին, հանգեցրել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի «գորշ» շուկայի ձևավորմանը, որին հետևել են չհաստատված անվտանգությունով ներմուծվող արտադրանքի զգալի ծավալների մատակարարումները»։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միության երկրների լիազորված մարմինների հետ միասին անցկացնում է այդ ոլորտում կարգ ու կանոն հաստատելուն ուղղված համակարգային աշխատանք, համապատասխանության գնահատման մասին տրված փաստաթղթերի գրանցամատյանների, հավաստագրման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ստուգումներ։

ԵՏՀ նախարարն ընդգծել է համապատասխանության գնահատման մեխանիզմի այնպիսի բարենորոգման անհրաժեշտությունը, որի շնորհիվ այն կապահովի ԵԱՏՄ սպառողների հուսալի պաշտպանությունը ոչ անվտանգ արտադրանքից։

Զարգացնելով այդ թեման, Վիկտոր Նազարենկոն շեշտադրել է տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) արդյունավետ մեխանիզմի ստեղծումը։«Միությունում իրականացվում է ԵԱՏՄ «Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգ» փորձնական նախագիծը՝ վեց տեխնիկական կանոնակարգի օրինակի հիման վրա։ Առաջիկա երկու տարում մենք պետք է ապահովենք ժամանակակից տեղեկատվական համակարգի ստեղծումը, որը թույլ կտա հետագծել ոչ անվտանգ արտադրանքը և համալիր միջոցներ ձեռնարկել այն շրջանառությունից հանելու համար», – ասել է նա։

Դիմելով Բելառուսի դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին, Վիկտոր Նազարենկոն նշել է երրորդ երկրների հետ առևտրում տեխնիկական արգելքների վերացման համար իրավական բազայի ստեղծմանն ուղղված՝ Միության երկրների կողմից ԵՏՀ-ի հետ համատեղ անցկացվող աշխատանքի կարևորությունը։ Նա պատմել է, որ մոտակա ժամանակներս ԵԱՏՄ շրջանակներում ստորագրվելու է երրորդ երկրների հետ առևտրում տեխնիկական արգելքների վերացման կարգի և պայմանների մասին համաձայնագիրը։ Ստեղծվելու են համապատասխան մեխանիզմներ, այդ թվում՝ անդամ պետությունների և երրորդ երկրի կողմից պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման հնարավորությունն ապահովող։ «Այդ Համաձայնագիրը թույլ կտա գործուն փոխգործակցություն հաստատել Միության երկրների և հիմնական առևտրատնտեսական գործընկերների միջև», – ընդգծել է նա։