Вход
ԵԱՏՄ-ի երկրների գյուղատնտեսության նախարարները քննարկել են պարենային անվտանգությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում

ԵԱՏՄ-ի երկրների գյուղատնտեսության նախարարները քննարկել են պարենային անվտանգությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում

IMG_5380.JPG
19.05.2020

Մայիսի 18-ին տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված արտակարգ աշխատանքային հանդիպման ընթացքում, Եվրասիական տնտեսական միության պետությունների գյուղատնտեսության նախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ԵԱՏՄ-ի Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդամ հանդիսացող պրոֆիլային նախարարները քննարկել են պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները։   Քննարկվել են միութենական երկրներում կիրառվող, այդ թվում՝ COVID-19 համավարակի զարգացման պայմաններում պարենային ապրանքների գնաճի զսպման միջոցները։

Բացելով նիստը, Խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կրուպկոն նշել է, որ գյուղատնտեսական նախարարությունների ղեկավարների համատեղ որոշումներն ունեն բացառիկ նշանակություն՝ իրավիճակի կայունացման և Միության ընդհանուր ագրարային շուկայի հետագա զարգացման համար։

 

«Կորոնավիրուսի համավարակի պայմաններում պարենային ապրանքներով շուկայի կայուն կերպով հագեցման հարցերը ձեռք են բերում հատուկ սրություն և արդիականություն։  Մենք պետք է նպատակադրված լինենք միավորելու մեր ջանքերը և  համաձայնեցված գործողություններ նախաձեռնենք՝ ոչ միայն Միության ներքին ագրոարդյունաբերական շուկայի կայուն և անխափան գործունեությունը պահպանելու, այլև արտահանումային նոր «որմնախորշեր» գտնելու համար», – ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։


Գյուղատնտեսության նախարարները կարծիքներ են փոխանակել Միությունում պարենային անվտանգության ապահովման հնարավորությունների վերաբերյալ։  Ակտիվորեն քննարկվել են երկու հիմնական մոտեցումներ՝ մեկը կապված է գյուղատնտեսական արտադրանքով և պարենով ապահովվածության հարցերը բացառապես ազգային արտադրական ռեսուրսների, մյուսը՝ ԵԱՏՄ-ի բոլոր երկրների տնտեսական ներուժի իրացումը ենթադրող կոլեկտիվ մոդելի օգտագործմամբ կարգավորման հետ։


Հանդիպման մասնակիցները նշել են, որ պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները և մոտեցումները սահմանող համալիր փաստաթղթի հիմք է հանդիսանալու ԵԱՏՄ-ի մարմինների կողմից ընդունվելիք համապատասխան ակտը։   Հիշեցնենք, որ Միությունում պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների՝ Միացյալ Ազգերի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության մեթոդաբանության հիման վրա մշակման մասին հիմնադրույթը, Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի շրջանակներում, ստացել է բոլոր միութենական երկրների հավանությունը։   


Նախարարները նաև քննարկել են ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը։ Այսօր Միության բոլոր երկրներում ընդունվել են օրգանական գյուղատնտեսական արտադրության զարգացման օրենսդրական բազան, ավելանում են սերտիֆիկացված օրգանական հողատարածությունները, որոնք կազմում են մոտ 900 հազար հեկտար՝ օրգանական արտադրանք արտադրողների թվաքանակը գերազանցել է 1300-ը։  


Արտակ Քամալյանն ընդգծել է, որ աշխարհում նման արտադրանքի պահանջարկի աճը ամենամոտ հեռանկարում կհանգեցնի շուկայի ծավալների կրկնապատկմանը, որը կարող է հասնել 200 մլրդ դոլարի։


Կողմերի օրենսդրության վերլուծությունը ցույց է տվել օրգանական արտադրանքի մակնշման, արտադրության, սերտիֆիկացման և ստանդարտացման կարգավորման, համապատասխանության հաստատման մարմինների հավատարմագրման մոտեցումների տարբերությունը։ Այդ կապակցությամբ նպատակահարմար է ճանաչվել Միությունում կառուցել օրգանական արտադրանքի շրջանառման կարգավորման համակարգ, որի համար նախապատրաստել վերազգային ակտ, որն ուղղված է լինելու ազգային օրենսդրության միասնականացման հիման վրա՝ օրգանական արտադրության համապատասխանության գնահատման փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը։  Դա ապահովելու է ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անարգել շրջանառությունը և պայմաններ է ստեղծելու օրգանական ապրանքների համաշխարհային պահանջարկի աճի ետնապատկերի վրա արտահանումային ներուժի իրացման համար։


Տեղեկանք

ԵԱՏՄ-ի Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը ստեղծվել է ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարների որոշմամբ՝ համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրացման շրջանակներում Միության երկրների գյուղատնտեսության նախարարությունների արդյունավետ փոխգործակցության ապահովման համար։ Դրա կազմում ընդգրկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարները և ԵՏՀ-ի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով և տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամները (նախարարները)։