Վադիմ
Ալեքսանդրովիչ Զակրևսկին ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 4-ին ք. Մինսկում
(Բելառուսի Հանրապետություն)։
2002 թվականին ավարտել է «Ժամանակակից օտար լեզուներ (անգլերեն լեզու)» տեխնիկայի,
տեխնոլոգիայի և տնտեսության զարգացման նոր ուղղություններով՝ կադրերի որակավորման
բարձրացման և վերապատրաստման ինստիտուտը, 2003 թվականին՝ Բելառուսի ազգային
տեխնիկական համալսարանը՝ «Ջերմաէներգետիկա» մասնագիտությամբ, 2014 թվականին՝
Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան՝ «Պետական և
տեղական կառավարում» մասնագիտությամբ։
Տեխնիկական
գիտությունների թեկնածու է։
2003-ից մինչև
2005 թվականը՝ «Մինսկի ՋԷԿ-3»ի մասնաճյուղը հանդիսացող «Մինսկէներգո» ՀՈՒՁ-ի
սարքավորումների կարգավորման և փորձարկման արտադրամասի ճարտարագետ-տեխնոլոգ,
սարքավորումների համալրման բաժնի ճարտարագետ։
2005-ից մինչև
2012 թվականը՝ «Մինսկէներգո» ՀՈՒՁ-ի ջերմամեխանիկական սարքավորումների շահագործման
ծառայության պետ։
2012 թվականի
հունվարից մինչև 2012 թվականի նոյեմբերը զբաղեցրել է «Բելէներգո» ՊԱՄ-ի
էլեկտրացանցերի և ջերմային ցանցերի շահագործման վարչության պետի պաշտոնը։
2012 թվականի
նոյեմբերից մինչև 2021 թվականի մարտը՝ Բելառուսի Հանրապետության էներգետիկայի
փոխնախարար։
2021 թվականի
մարտի 18-ին նշանակվել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն։
Պարգևներ.
Բելառուսի
Հանրապետություն Նախագահի շնորհակալագիր (2015 թվական)։
Բելառուսի Հանրապետություն Վարչապետի շնորհակալագիր (2016 թվական)։