Вход
ԵՏՀ-ում ստեղծվել է կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված օպերատիվ արձագանքման միջոցների մշակման հարցերով համակարգող խորհուրդ

ԵՏՀ-ում ստեղծվել է կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված օպերատիվ արձագանքման միջոցների մշակման հարցերով համակարգող խորհուրդ

LBMV6103.jpg
19.03.2020

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հրամանով մարտի 19-ին ստեղծվել է կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և օպերատիվ արձագանքման միջոցների մշակման հետ կապված իրավիճակի մշտադիտարկման հարցերով ժամանակավոր համակարգող խորհուրդ։

Խորհուրդը ստեղծվել է «անդամ պետությունների տարածքում մակրոտնտեսական կայունության, սանիտարահամաճարակաբանական բարեկեցության, ապրանքների փոխադարձ առևտրի և աշխատուժի տեղաշարժի ազատության պահպանման անհրաժեշտությունը հաշվի առնելով, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին աջակցության ցուցաբերման և անդամ պետությունների տարածքում բնակչության առողջության պաշտպանության, կորոնավիրուսային վարակի չտարածման ապահովման համաձայնեցված միջոցների և խորհրդատվությունների մշակման նպատակով»։

Ժամանակավոր համակարգող խորհրդին հանձնարարվել է իրականացնել Միության երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցների իրականացման մշտադիտարկում, ապահովել ԵԱՏՄ-ի պաշտոնական կայքում այդ տեղեկատվության զետեղումը, սահմանել տեղեկատվության փոխանակման մեխանիզմները, աջակցել Միության երկրների սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքի ակտիվացմանը և դրա որոշումների կատարմանը։

Բացի այդ, խորհուրդը, մշտադիտարկման և տեղեկատվության փոխանակման արդյունքներից ելնելով, մշակելու է առաջարկներ և հանձնարարականներ, ներկայացնելու է դրանք ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և, անհրաժեշտության դեպքում՝ Կոլեգիայի և Հանձնաժողովի Խորհրդի նիստերին քննարկման համար։

Ժամանակավոր համակարգող խորհրդի կազմում ընդգրկվել են մաքսային համագործակցության գծով նախարար Նուրլան Ակմատովը, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը, ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը, տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն և առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։  ​