Вход
ԵՏՀ-ը ԵԱՏՄ-ի երկրների հետ համատեղ ձևավորում է COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ մակրոտնտեսական կայունության պահպանմանն ուղղված միջոցների փաթեթը

ԵՏՀ-ը ԵԱՏՄ-ի երկրների հետ համատեղ ձևավորում է COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ մակրոտնտեսական կայունության պահպանմանն ուղղված միջոցների փաթեթը

19.03.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ-ի երկրների հետ համատեղ ձևավորում է կորոնավիրուսային վարակի պանդեմիայի պայմաններում եվրասիական տարածքում մակրոտնտեսական կայունության, ապրանքների փոխադարձ առևտրի և աշխատուժի տեղաշարժի ազատության պահպանմանն ուղղված արձագանքման միջոցների փաթեթը։ Այդ մասին պատմել է ԵՏՀ-ի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը Եվրասիական տնտեսական միության պետությունների ձեռնարկատիրական համայնքի ներկայացուցիչների հետ Բիզնես երկխոսության հերթական նիստին։

 

Անդրեյ Սլեպնյովը նշել է, որ այսօր, երբ գլոբալ ու ներքին պահանջարկը անկում են ապրում, անհրաժեշտ է վերագնահատել սեփական ռազմավարությունները և քաղաքականությունը, որի համար ԵՏՀ-ը պլանավորում է բիզնեսի հետ համատեղ մշակել և ընդունել անհրաժեշտ միջոցներ, որոնք ուղղված են լինելու ստեղծվող տնտեսական պայմաններին օպերատիվ արձագանքման և իրավիճակի կայունացմանն ուղղված համակարգային աշխատանքի կառուցման համար։

 

Առաջնահերթ միջոցներից են լինելու առանձին ապրանքային խմբերի համար մաքսասակագնային ոլորտում «կետային» կարգավորումը, ԵԱՏՄ-ի շուկայի ապաինտեգրումը թույլ չտալուն ուղղված միջոցների համակարգման մշտադիտարկումը և դրանց հետևելը, ինչպես նաև ստեղծվող արժութային ռիսկերի նվազեցման համար ԵԱՏՄ-ի երկրների արժույթների փոխարժեքների տարամիտումը թույլ չտալու նպատակով՝ ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցները։

 

Դրա հետ մեկտեղ Անդրեյ Սլեպնյովը նշել է, որ «մի շարք շուկաների հետ կապված առաջանում են նոր հնարավորություններ, օրինակ, որոշ ապրանքային դիրքերի մասով չինացի արտադրողների դադարը։ Շուկաներում առկա է արտադրության պակաս, և այդ կապակցությամբ իմաստ ունի նույնականացնել տվյալ խորշերը և տեսնել, թե այնտեղ ինչպիսի հնարավորություններ են բացվում»։ Նա նաև նշել է, որ շուկաներում առկա իրավիճակը լրացուցիչ ազդակներ է ստեղծում առևտրի թվայնացման համար, ընդ որում ոչ միայն էլեկտրոնային առևտրի, այլ նաև ընդհանուր առմամբ բիզնես գործընթացների՝ տարանցման, В2В-փոխգործակցության թվայնացման համար։

 

Առաջնահերթ քայլերից են մաքսասակագնային կարգավորման միջոցները, որոնց օգնությամբ աջակցություն է ցուցաբերվելու կորոնավիրուսային վարակի տարածումը վերահսկելու և կանխելու համար կենսապես կարևոր բժշկական նշանակության ապրանքների մատակարարումների ապահովման հարցում։ Տվյալ ապրանքների ցուցակը լրամշակվում է և կձևավորվի ամենամոտ ժամանակներս։ Բացի այդ, կարճաժամկետ շրջանի միջոցների առումով դիտարկվում է ազգային շուկաներում արտադրական շղթաների, ինչպես նաև արտահանմանը կողմնորոշված ընկերությունների ռիսկերի փոխհատուցումը։ Այդ նպատակով պլանավորվում է մի շարք ապրանքների (լրակազմողների, հումքի, նյութերի) համար ներմուծման սակագնի իջեցում, որը նպաստելու է արտադրական ընկերությունների ընթացիկ և առաջիկա կորուստների փոխհատուցմանը՝ դրանց կայուն աշխատանքի պահպանման համար։

 

ԵՏՀ-ում նաև կազմավորվել է աշխատանքային խումբ՝ COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված ԵԱՏՄ-ի տարածքում մակրոտնտեսական կայունության, ապրանքների փոխադարձ առևտրի և աշխատուժի տեղաշարժի ազատության պահպանմանն ուղղված՝ համաձայնեցված միջոցների և հանձնարարականների մշակման համար։ 

 

Բիզնես համայնքի ներկայացուցիչներն առաջարկել են քննարկել եվրասիական տարածքում տնտեսական իրավիճակի կայունացման լրացուցիչ միջոցները, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների ազգային արժույթներով հաշվարկներին անցնելուց հետո ազգային արժույթների փոխարժեքների անհաստատունության ռիսկի նվազեցումը։ Բիզնեսը նաև հանդես է եկել նախաձեռնությամբ, առաջարկելով վերանայել զգայուն գյուղատնտեսական ապրանքների ցուցակը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի ներքին շուկայում գյուղատնտեսական արտադրության հետ կապված իրավիճակի փոփոխությունը։

 

«Մենք կստանձնենք Միության երկրներից ստացված առաջարկությունների վրա աշխատաքը։ Կքննարկենք հանգուցալուծումներն ու հնարավորությունները», - նշել է Անդրեյ Սլեպնյովը։ Նախարարը նաև դիմել է բիզնեսին, խնդրելով ակտիվորեն փոխգործակցել ազգային կառավարությունների հետ և օպերատիվորեն ուղղել շուկայում տնտեսական իրավիճակի կարգավորման վերաբերյալ գաղափարները, առաջարկները և սխեմաները։

 

Բիզնես երկխոսության նիստի շրջանակներում մասնակիցները նաև քննարկել են նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի կիրառման փորձը հաշվի առնելով՝ դրա կատարելագործման հետ կապված հարցերը և տեխնիկական կարգավորման ոլորտում ԵԱՏՄ-ի առևտրային գործընկեր-երկրների կողմից օգտագործվող սահմանափակող միջոցները։​