Вход
Համաձայնեցվել է 2021-2023 թվականների տրանսպորտային քաղաքականության իրագործման «ճանապարհային քարտեզը»

Համաձայնեցվել է 2021-2023 թվականների տրանսպորտային քաղաքականության իրագործման «ճանապարհային քարտեզը»

Фото Кай-1.jpg
19.02.2021


Փոխնախարարները քննարկել են բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացման, երկաթուղային տրանսպորտի ոլորտում կոնվենցիոն արգելքների ներմուծման և կիրառման, ինչպես նաև ավիաընկերություններին՝ Միության երկրների միջև թռիչքների իրականացման ժամանակ հավասար պայմանների տրամադրման մասին։ Բոլոր այդ հարցերը կարևոր նշանակություն ունեն տրանսպորտի ոլորտում ճյուղային շուկաների ձևավորման և ինտեգրացիոն գործընթացների խորացման համար։

«Ճանապարհային քարտեզի» մեջ ներառված միջոցառումները զարգացնում են Եվրասիական միության մասին պայմանագրի՝ տրանսպորտին և ենթակառուցվածքին վերաբերող դրույթները, հաշվի են առնում ավտոմոբիլային, երկաթուղային և ջրային տրանսպորտի զարգացման առանձնահատկությունները, ապահովում են տրանսպորտային քաղաքականության խնդիրների և գերակայությունների իրականացումը։


Փաստաթուղթը նախատեսում է ԵԱՏՄ երկրների օրենսդրության ներդաշնակեցման, Միությունում էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի ներդրման, խառը և բեռնարկղային փոխադրումների զարգացման, ինչպես նաև եվրասիական տրանսպորտային միջանցքների, այդ թվում՝ տրանսպորտային լոգիստիկ կենտրոնների զարգացման աշխատանքը։

«Ճանապարհային քարտեզի» նախագծով որոշվել են տրանսպորտի ոլորտում ինտեգրացիայի զարգացման գերակայությունները։ Ենթադրվում է խոշոր գաբարիտների և ծանր քաշային տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերահսկողության մեխանիզմի կատարելագործում, վտանգավոր բեռների փոխադրման համար անհրաժեշտ ընթացակարգերի համաժամացում։

Ջրային տրանսպորտի ոլորտում ուշադրությունը հատկացվելու է ներքին ջրային ուղիներով նավերի անցման կարգի կատարելագործմանը։ Թվային տեխնոլոգիաների ներդրումը և երրորդ երկրներից փոխադրումների իրականացման ժամանակ նախնական տեղեկատվության ստացման խնդրի լուծումը հանդիսացել են երկաթուղային տրանսպորտի ոլորտում քննարկման կենտրոնը։ Քաղաքացիական ավիացիայի ոլորտում ԵԱՏՄ երկրները կշարունակեն ուղևորների և բեռների ավիափոխադրումների իրականացման ժամանակ սահմանափակումների՝ մինչև 2025 թվականը վերացնելուն ուղղված աշխատանքը։


«Ճանապարհային քարտեզի» նախագիծը Եվրասիական միջկառավարական խորհրդի հաստատմանն է ներկայացվելու 2021 թվականի առաջին կիսամյակում։​