Вход
ԵՏՀ-ը և Եվրահանձնաժողովը քննարկել են մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցությունը

ԵՏՀ-ը և Եվրահանձնաժողովը քննարկել են մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցությունը

18.03.2021

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի և Եվրոպական հանձնաժողովի մրցակցության հարցերով տնօրինության ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է առցանց ձևաչափով։


Կողմերը քննարկել են եվրոպական և եվրասիական տարածաշրջաններում մրցակցային քաղաքականությանը և հակամենաշնորհային կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տեղեկատվություն են փոխանակել թվային ոլորտում հետաքննությունների անցկացման հարցերը ներառյալ՝ վերջին իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ։ 

Հանդիպման արդյունքներով, մասնակիցները պայմանավորվել են հերթական խորհրդատվություններն անցկացնել այս տարվա մայիս-հունիսին։ Ծրագրվել է քննարկել Եվրոպական հանձնաժողովի տնօրինության հետ ԵՏՀ մրցակցային բլոկի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետագա համագործակցության հեռանկարները։

ԵՀ-ի հետ նման հանդիպման և ընդհանուր առմամբ մրցակցության ոլորտում համագործակցության հաստատման մասին բանակցությունները սկսվել են դեռ անցած տարի։ Արդյունքում Եվրահանձնաժողովի Մրցակցության հարցերով տնօրինությունը հաստատել է ԵՏՀ-ի հետ երկխոսության հարցում իր շահագրգռվածությունը։ Տեսաձևաչափն ընտրվել է կարանտինային միջոցների պահպանման անհրաժեշտության հետ կապված։​