Вход
ԵՏՀ Խորհուրդը մեկ տարի ժամկետով 6,5%-ով բարձրացրել է ներմուծման տուրքը ցածր խտության էթիլենի պոլիմերների համար

ԵՏՀ Խորհուրդը մեկ տարի ժամկետով 6,5%-ով բարձրացրել է ներմուծման տուրքը ցածր խտության էթիլենի պոլիմերների համար

Фото-1.jpg
18.09.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը կողմ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության՝ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ԵԱՏՄ-ի տարածքում չարտադրվող՝ սկզբնական ձևերով էթիլենի պոլիմերների առանձին տեսակների, ինչպես նաև բավարար չափով արտադրվող՝ ցածր խտության էթիլենի պոլիմերների առանձնացման մասին նախաձեռնողական առաջարկին։

 

Ապրանքների առաջին կատեգորիայի համար ներմուծման տուրքի դրույքաչափը կպահպանվի զրոյական մակարդակով, իսկ երկրորդի համար սակագնային պաշտպանության մակարդակը մեկ տարի ժամկետով կբարձրացվի մինչև 6,5%։ Ցածր խտության էթիլենի պոլիմերների համար Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ժամանակավոր դրույքաչափը սահմանափակվել է ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի և Ղազախստանի սակագնային պարտավորություններին համապատասխան առավելագույն հնարավոր կապման մակարդակով։

 

«Ընդունված որոշումն ուղղված է ցածր խտության էթիլենի պոլիմերների արտադրության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և ներքին շուկայում ԵԱՏՄ-ի ձեռնարկությունների կողմից արտադրված ապրանքների սպառման մասնաբաժնի ավելացմանը, ինչպես նաև օտարերկրյա նմանօրինակների ներմուծման փոխարինման աջակցմանը», – նշել է ԵՏՀ Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

 

Ցածր խտության էթիլենի պոլիմերները լայնորեն օգտագործվում են ինչպես պատրաստի ապրանքների (տարբեր տեսակի ժապավենների, տոպրակներ-ներդիրների, ընդհանուր նշանակության անոթների, գեոթաղանթների, խառնուրդների և բաղադրյալ նյութերի), այնպես էլ ձուլածո արտադրատեսակների ստացման համար։ Վերջնական արտադրատեսակների ինքնարժեքում ցածր խտության էթիլենի պոլիմերների արժեքի մասնաբաժինը արտադրանքի տեսակից կախված կազմում է 5-30%-ից (բազմաշերտ թաղանթներ) մինչև 40-87% (ստրեյչ-ժապավեն, անոթներ, կոմպաունդներ)։

 

Ներկայացված տեղեկատվությանը համաձայն, Ռուսաստանում ստեղծվել է ցածր խտության էթիլենի պոլիմերների լայն տեսականու թողարկում։  Առաջատար արտադրողներ են «Նիժնեկամսկնեվտեխիմ», «Կազանօրգսինտեզ» ԲԲԸ-ները և, 2020 թվականից սկսած՝ «ԶապՍիբՆեվտեխիմ» ՍՊԸ-ն։ Նշված ձեռնարկությունների գումարային արտադրական հզորությունները և թողարկման պլանները թույլ են տալիս ապահովել ցածր խտության պոլիէթիլենի՝ ոչ միայն ռուսական վերամշակողների, այլև ԵԱՏՄ մյուս պետությունների վերամշակողների  պահանջարկը։  

 

ԵՏՀ Խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։