Вход
ԵՏՀ-ի ներկայացուցիչները մասնակցել են ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխման քննարկմանը

ԵՏՀ-ի ներկայացուցիչները մասնակցել են ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխման քննարկմանը

18.10.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պատվիրակությունը Ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Գալիյա Ջոլդիբաևայի նախագահության ներքո մասնակցել է ՄԱԿ-ի՝ միջազգային առևտրի իրավունքի հարցերով հանձնաժողովի (ՅՈՒՆԻՍՏՐԱԼ) «Ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորում» աշխատանքային խումբ III-ի 38-րդ նստաշրջանին։ Միջոցառումը տեղի է ունեցել Վիենայում (Ավստրիայի Հանրապետություն)։

Նիստի ընթացքում քննարկվել են ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխման հիմնական ասպեկտները, ինչպես նաև այդպիսի ուղղությունների մշակման հերթականությունը։

ՅՈՒՆԻՍՏՐԱԼ-ի աշխատանքային խմբի անդամները քննարկել են միջազգային ներդրումային իրավունքի խորհրդատվական կենտրոնի ստեղծման վերաբերյալ մոտեցումները։ Դրա գործունեությունը կարող է ուղղված լինի պետություններին՝ տնտեսավարող սուբյեկտների հետ ներդրումային վեճերի ընթացքում իրավական պաշտպանության հարցում աջակցության տրամադրմանը։

Բացի այդ, քննարկվել են ներդրումային վեճերի քննման ժամանակ միջնորդական մարմինների արբիտրների պատշաճ էթիկական և դատավարական վարքագծի կանոնների սահմանմանն առնչվող հարցեր։

«ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսվել է փոխադարձ ներդրումների հետ կապված վեճերի դատարանի կողմից քննման ենթակա լինելու հարցում ներդրողի կողմից ընտրություն կատարելու տարբերակայնություն։ Դա, այդ թվում, վերաբերում է ներդրումային վեճերի լուծման միջազգային հարթակներին, – քննարկման արդյունքներից ելնելով նշել է Գալիյա Ջոլդիբաևան։ – ՅՈՒՆԻՍՏՐԱԼ-ի աշխատանքային խմբի նստաշրջաններին մասնակցությունը մեզ հնարավորություն է տալիս տեղյակ լինել ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի կատարելագործման ոլորտում առկա գլոբալ թրենդներին»։

 Տեղեկանք

ԵԱՏՄ մի պետության անձի և Միության այլ պետության (ստացող պետության) միջև ծագող ներդրումային վեճերի լուծման հարցերը կարգավորվում են ԵԱՏՄ մասին պայմանագրի 16-րդ հավելվածը հանդիսացող՝ Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին արձանագրությունով։