Вход
Երկարաձգվել են ԵԱՏՄ ավտոմոբիլների ժամանակավոր ներմուծման ժամկետները

Երկարաձգվել են ԵԱՏՄ ավտոմոբիլների ժամանակավոր ներմուծման ժամկետները

18.05.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը երկարաձգել է ֆիզիկական անձանց համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ավտոմոբիլների և այլ տրանսպորտային միջոցների ժամանակավոր գտնվելու ժամկետները։


Այդպիսով, քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ներմուծել են ավտոմոբիլներ և այլ տեխնիկա, մինչև սեպտեմբերի 30-ն ազատվել են ԵԱՏՄ-ից դրանց հետադարձ արտահանումից և նրանց նկատմամբ, համապատասխանաբար, չեն կիրառվի վարչական միջոցներ և նրանք մաքսատուրքեր չեն վճարի։


Որոշումը նաև վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք Կալինինգրադի մարզից ժամանել են «արտոնյալ կարգով մաքսազերծված»՝ իրենց ավտոմոբիլներով և չեն կարողացել տուն վերադառնալ։


 
Բացի այդ, Խորհուրդը մինչև սեպտեմբերի 30-ը կասեցրել է 18-ամսյա ժամկետը, որի ընթացքում ԵԱՏՄ՝ որպես մշտական բնակության վայր տեղափոխված անձի, փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած արտասահմանյան քաղաքացիներին տրվել է  անձնական գույքի արտոնյալ անմաքս ներմուծման հնարավորություն։


Որոշումը տարածվում է ընթացիկ տարվա մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը առաջացած կամ առաջացող դեպքերի վրա։


Որոշման ընդունման պատճառ է հանդիսացել ԵԱՏՄ-ում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցների ընդունման հետ կապված՝ քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման և պարտականությունների կատարման անհնարինությունը։