Вход
ԵԱՏՄ-ում պարզեցվել են սննդային և ոչ սննդային ապրանքների փոխադրման կանոնները

ԵԱՏՄ-ում պարզեցվել են սննդային և ոչ սննդային ապրանքների փոխադրման կանոնները

18.05.2020

Եվրասիական տնտեսական միությունում պարզեցվել են պարենային սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների փոխադրման պահանջները: Ռուսաստանի Դաշնությունը չեղյալ է հայտարարել եվրասիական «հնգյակի» երկրների ներքին շուկայում նման արտադրանքի առանձին փոխադրման պահանջները: Այդ մասին հայտարարել է ԵՏՀ-ի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը:


«
Մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետևողական աշխատանքը, որն ուղղված է ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրին նախկինում խոչընդոտող հավելյալ պահանջների վերացմանը», – նշել է Վարդանյանը։


ԵԱՏՄ-ի երկրների ներքին շուկայում իրավիճակի՝ նախկինում կատարած դիտանցման ընթացքում ԵՏՀ-ի ներքին շուկաների գործունեության վարչությունը հայտնաբերել է, որ ռուսական կողմը հավելյալ պահանջներ է ներկայացնում Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի կարգավորման օբյեկտ հանդիսացող սննդամթերքի փոխադրմանը։


Միութենական տեխնիկական կանոնակարգի համաձայն, ապրանքների տարբեր խմբերի միաժամանակ փոխադրումը թույլատրվում է։ Սակայն անհրաժեշտ է ապահովել պայմաններ, որոնք բացառում են դրանց շփումը, սննդամթերքի աղտոտումը և օրգանալեպտիկ հատկությունների փոփոխությունը։


Համապատասխան խորհրդատվություններ են անցկացվել նման փոխադրումների գործընթացի կարգավորմանը մասնակցող գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։


Այժմ ռուսաստանյան սանիտարական կանոնները ներդաշնակեցվել են ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի նորմերի հետ։