Вход
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակտիվացնում է իր աշխատանքները միգրացիոն քաղաքականության մասով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակտիվացնում է իր աշխատանքները միգրացիոն քաղաքականության մասով

18.02.2016

Փետրվարի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացել է ԵՏՀ արդյունաբերական գործունեության զարգացման վարչության կողմից պատրաստված «Աշխատանքային միգրացիան և աշխատավորների սոցիալական ապահովությունը Եվրասիական տնտեսական միությունում» գրքույկի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմենովը, ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Սամատ Ալիևը, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների դեսպանատների աշխատակիցներ, Ռուսաստանի Դաշնությունում մասնակից երկրների ազգային համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության, ««Աշխատանքային միգրացիա» Միջազգային ալյանս» ոչ առևտրային գործընկերության, Արհմիությունների համընդհանուր համադաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներկայացուցիչներ:

Ինչպես նշել է Տիմուր Սուլեյմենովը, « տնտեսական հարցերի լուծման գործում, հանուն որի ստեղծվել է ԵԱՏՄ-ն, անհնար է առանց մարդկային կապիտալի: Այս հարցին էական ուշադրություն է դարձվում»: Հենց այս պատճառով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այս տարվա առաջին Խորհրդի  որոշումներում, որի նիստը կայացել է փետրվարի 12-ին, նախանշվում է Հանձնաժողովի կառուցվածքի համապատասխան փոփոխություն. ի հայտ կգա նոր՝ Աշխատանքային միգրացիայի վարչություն: Այն իր աշխատանքը կսկսի այս տարվա մարտի 1-ից:

ԵԱՏՄ մասին պայմանագրի շրջանկաներում միգրացիոն քաղաքականության ոլորտում արդեն ձեռք է բերվել էական առաջընթացՕրինակպաշտպանության ազգային միջոցներ չեն կիրառվում Միության քաղաքացիների նկատմամբ, ովքեր կարող են ակնկալել նույն իրավունքների ու արտոնությունների, ինչ ռեցիպիենտ երկրի քաղաքացիները: Պայմանագրի կարևոր նորարարություն է ԵԱՏՄ երկրում կեցության ամրագրված հնարավորությունը՝ աշխատանքային պայմանագրի ողջ ժամանակահատված ում, առանց կեցության երկարաձգման համար լրացուցիչ մեկնումների:

Առկա են ևս մի շարք կարևոր կետեր, որոնք արտացոլված են Միության մասին պայմանագրում: «Ֆիզիկական անձանց համար ԵԱՏՄ երկրներում ռեզիդենտական դրույքաչափերի կիրառումը սկսվում է առաջին իսկ աշխատանքային օրվանից, այսինքն եկամտային հարկը, օրինակ, Ռուսաստանում 30%-ի փոխարեն գանձվում է13% չափով: Սա մեծ առաջընթաց է», - ընդգծել է Տիմուր Սուլեյմենովը:

ԵԱՏՄ երկրներում միգրացիոն քաղաքականության այս և այլ ասպեկտներն իրենց արտացոլումն են գտել մասնագիտացված գրքույկում և   դրան կից պատկերազարդ հավելվածում: ԵՏՀ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Սամատ Ալիևը միջոցառման մասնակիցներին է ներկայացրել հրատարակությունը:

Հրատարակության ձևաչափը նախատեսում է տեքստային և պատկերազարդված մասերը՝ ԵԱՏՄ երկրների տարածքում աշխատանքային միգրատների և նրանց ընտանիքների անդամների կեցության առանձնահատկությունների մասին մանրամասն տեղեկատվությամբ: Այստեղ լուսաբանվում են ԵԱՏՄ երկրներում միգրացիայի, աշխատանքային գործունեության, սոցիալական ապահովության, կենսաթոշակային ապահովության, միջազգային ապահովության, կրթության ոլորտում անդամ պետությունների աշխատավորների իրավունքի, բժշկական օգնություն ստանալու աշխատավորների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքի հարցերը: Միջոցառման մասնակիցները համակողմանի աջակցություն են հայտնել ԵՏՀ-ի՝ Հանձնաժողովի աշխատանքի այդ ուղղության հանրայնացման և ուժեղացման նախաձեռնությանը