Вход
Բիզնեսն ակտիվորեն մասնակցում է ԵԱՏՄ-ում վերազգային կարգավորման ձևավորմանը

Բիզնեսն ակտիվորեն մասնակցում է ԵԱՏՄ-ում վերազգային կարգավորման ձևավորմանը

17.07.2020
Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են 2019 թվականին ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) անցկացման մշտադիտարկման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվետվությունը։

Հաշվետվությունում ներկայացված վիճակագրական և վերլուծական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակներում առկա է ԿԱԳ-ի պահանջվածության բարձր մակարդակ։ Հանձնաժողովը զգալի չափով հաշվի է առնում այդ ընթացակարգի շրջանակներում գործարար և փորձագիտական համայնքից ստացվող առաջարկները։ 2019 թվականին հանրային քննարկման մասնակիցները 80%-ով ավելի շատ առաջարկ են ներկայացրել, քան 2018 թվականին։  Ընդ որում, ավելացել է ԿԱԳ-ի դրական եզրակացությունների մասնաբաժինը։

2015 թվականից ԿԱԳ-ը հանդիսանում է Հանձնաժողովի՝  ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա ազդեցություն ունեցող ակտերի նախապատրաստման պարտադիր փուլ, և գործարար համայնքի հետ ԵՏՀ-ի փոխգործակցության հիմնական ընթացակարգային գործիք։

Ինտեգրացիոն գործընթացներին գործարարների իրական ներգրավումը, այդ թվում ԿԱԳ-ին նրանց մասնակցության միջոցով, բարձրացնում է տարածաշրջանային ինտեգրման գործընթացների արդյունավետությունը, թույլ է տալիս բիզնեսին ժամանակին տեղեկատվություն ստանալ ԵԱՏՄ-ում մշակվող նորմատիվային իրավական ակտերի մասին։

ԿԱԳ-ի շրջանակներում բիզնեսի կողմից ուղղվող առաջարկների կեսից ավելին հաշվի է առնվում ԵՏՀ ամփոփիչ որոշումներում, իսկ այդ հայեցակարգային առաջարկները ընդգրկվում են կարգավորող ազդեցության գնահատման ենթակա յուրաքանչյուր յոթերորդ որոշման մեջ։

Տեղեկանք

ԵՏՀ-ի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատումը՝ Միությունում ձեռնարկատիրական գործունեության պայմանների վրա դրանց ներգործության գնահատումն է։    ԿԱԳ-ի ընթացակարգը բաղկացած է երկու փուլից. ընթացիկ գնահատումից՝ ԵՏՀ-ի որոշման նախագծի՝ Միության կայքում 30 օրացուցային օրվանից ոչ պակաս տևողությամբ հանրային քննարկումից և ամփոփիչ գնահատումից՝ ԵՏՀ-ի հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ԿԱԳ-ի մասին եզրակացության նախապատրաստումից։

ԿԱԳ-ի մշտադիտարկման մասին Հանձնաժողովի ամենամյա հաշվետվությունը պարունակում է 2019 թվականին ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման փորձի վերաբերյալ տեղեկատվական վերլուծական, վիճակագրական և այլ տեսակի տեղեկատվություն։​