Համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը և Ուզբեկստանի
Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ
տրամադրվելու հետ կապված գործողությունների ալգորիթմը դեկտեմբերի 17-ին Մոսկվայում
ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում կայացած հանդիպմանը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Ռուսաստանի Դաշնությունում Ուզբեկստանի Հանրապետության
Արտակարգ և լիազոր դեսպան Բոտիրժոն Ասադովը։
Միխայիլ Մյասնիկովիչը Ուզբեկստանի դեսպանին շնորհավորել է նրա
երկրին ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության կարգավիճակը տրամադրվելու կապակցությամբ։
Այդպիսի որոշում են ընդունել Միության անդամ պետությունների ղեկավարները Եվրասիական
տնտեսական Բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերի 11-ին կայացած նիստին։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշել է համագործակցական մատակարարումների
հաստատման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ «2016-2019 թվականների
ընթացքում Ուզբեկստանի հետ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է երեք անգամ։
Այս տարի՝ 4,9%։ Համարում եմ, որ հետագայում էլ պետք է շարժվել այդ ուղղությամբ», –
հայտարարել է Միխայիլ Մյասնիկովիչը։
«Ուզբեկստանում մեծ հետաքրքրությամբ են հետևում Եվրասիական տնտեսական
միության գործունեությանը և եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը, և մենք անկեղծորեն
հուսով ենք, որ Ուզբեկստանին ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության կարգավիճակի տրամադրումը
թույլ կտա բարձրանալ երկխոսության և համագործակցության նոր մակարդակ, կմնա միայն աշխատել», – իր կողմից ընդգծել է Բոտիրժոն Ասադովը։
Կողմերի նաև պայմանավորվել են համագործակցության մասին համատեղ
հուշագրի նախապատրաստման վերաբերյալ, որը հիմք է հանդիսանալու փոխադարձ հետաքրքրություն
ներկայացնող հարցերի շուրջ առարկայական փոխգործակցության համար։
Տեղեկանք
Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակը նախատեսվել
է ԵԱՏՄ մասին պայմանագրով։ 2018 թվականին նման կարգավիճակ է տրամադրվել Մոլդովայի Հանրապետությանը,
իսկ դեկտեմբերի 11-ին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում՝
Կուբայի Հանրապետությանը։
Դիտորդ պետությունը իրավունք ունի Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի գտնվելու վայր ուղարկել կանոնավոր հիմունքներով ԵՏՀ-ի հետ փոխգործակցելու,
այդ թվում՝ հրավերի հիման վրա ԵՏՀ Խորհրդի և Կոլեգիայի նիստերին մասնակցելու լիազորություններով
օժտված իր ներկայացուցչին։
Նախատեսվել է նաև դիտորդ պետության և կառավարության ղեկավարի՝
Բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին հրավերով ներկա
գտնվելու հնարավորությունը։
Դիտորդ պետության կարգավիճակ ստացող պետությունը պարտավոր
է ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք ընդունակ են վնաս հասցնել Միության
և դրա անդամ պետությունների շահերին, ԵԱՏՄ մասին պայմանագրի նպատակներին։
Ուզբեկստանն ակտիվորեն ընդլայնում է առևտրատնտեսական համագործակցությունը
ԵԱՏՄ երկրների հետ։ Այսպես, 2016 - 2019 թվականներին անդամ պետությունների հետ Ուզբեկստանի
ապրանքաշրջանառությունն աճել է 2 անգամով, 4,5 մլրդ. ԱՄՆ-ի դոլարից մինչև 9,1 մլրդ.
դոլար։ Ներկայումս Ուզբեկստանի արտաքին առևտրում ԵԱՏՄ-ի մասնաբաժինը կազմում է
30%, իսկ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալը գերազանցում է 75%-ը։
Ուզբեկստանի արտաքին առևտրի շրջանառությունը՝ 22,9 մլրդ. ԱՄՆ-ի
դոլար, այդ թվում արտահանումը՝ 11,5 մլրդ. ԱՄՆ-ի դոլար (որից մոտ 20%-ը բաժին է ընկնում
ԵԱՏՄ երկրներին), ներմուծումը՝ 11,4 մլրդ. ԱՄՆ-ի դոլար (մոտ 55%-ը՝ ԵԱՏՄ երկրներից)։