Вход
ԵՏՀ-ը և ԱՀԿ-ը ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր

ԵՏՀ-ը և ԱՀԿ-ը ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր

17.10.2019

Առողջապահությանը վերաբերող հարցերը քննարկվել են Մոսկվայում` ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի համատեղ փորձագիտական խորհրդակցությանը։


«ԵՏՀ-ը համագործակցում է ԱՀԿ-ի հետ քաղաքացիների առողջության ապահովման նպատակով, որն ամբողջությամբ կախված է Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա մտնող ապրանքների անվտանգությունից», – նշել է խորհրդակցությանը նախագահող՝ ԵՏՀ-ի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Իգոր Գաևսկին։


ԵՏՀ-ի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրենի տեղակալ Սալիյա Կարիմբաևան ներկայացրել է «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի Եվրոպայի գծով ՊԳԿ/ԱՀԿ համակարգման խորհրդի 31-րդ նիստի արդյունքների տեսությունը և առաջարկել է անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումը մշակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում, որպեսզի այն ներկայացվի «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի ՊԳԿ/ԱՀԿ կոմիտեների նիստերին։


Իր կողմից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ներկայացուցիչ Բախտիգուլ Կարիևան նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի միջև համագործակցության առանցքային ուղղությունները։ Նա հայտնել է ԵՏՀ-ի և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքի ավարտի մասին, որի նպատակն է առողջության և առողջապահության հարցերում բազմասեկտորային մոտեցումը հաշվի առնելով՝ առողջության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը։


Միության անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչները պատմել են, թե ինչպես կարելի է կանխարգելել ոչ վարակիչ հիվանդությունների տարածքումը։ Եղանակներից մեկը՝ բնակչության կողմից տրանս ճարպեր, աղ, շաքար պարունակող սննդամթերքի սպառման նվազեցումն է և ալկոհոլի ու ծխախոտի օգտագործման սահմանափակումը։


Խորհրդակցության շրջանակներում տնտեսական ինտեգրացիայի և առողջապահության համակարգերի միջև փոխկապակցվածության լույսի ներքո քննարկվել են հատուկ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև հասարակական առողջապահության ոլորտում պարտադիր պահանջների խախտման համար պատասխանատվություն սահմանելու սկզբունքները և մոտեցումները։