Вход
Ալեքսանդր Սուբոտին. «Մեր առաջնայնությունը՝ ԵԱՏՄ շուկա մուտքի հավասար պայմաններում ազգային արտադրողներին աջակցելն է»

Ալեքսանդր Սուբոտին. «Մեր առաջնայնությունը՝ ԵԱՏՄ շուկա մուտքի հավասար պայմաններում ազգային արտադրողներին աջակցելն է»

17.10.2019

Այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում կոմբայններ արտադրող խոշորագույն ձեռնարկություն՝ «Ռոստսելմաշ» գործարան կատարած այցի շրջանակներում։ Միջոցառմանը նաև մասնակցել են գործարանի ղեկավարության և Ռոստովի շրջանի կառավարության ներկայացուցիչներ։


«Ռոստսելմաշ» կոմբայնների գործարանի հարթակում կայացած աշխատանքային խորհրդակցության շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսական տեխնիկայի ազգային արտադրողների համար ԵԱՏՄ շուկա մուտքի հավասար պայմանների ապահովման վերաբերյալ հարցեր։


«Դրանք զգայուն հարցեր են գյուղատնտեսական տեխնիկա արտադրողների համար։ Մենք պատրաստ ենք տրամադրել ԵՏՀ-ի հարթակը դրանց քննարկման և համախմբված դիրքորոշման մշակման համար», – ընդգծել է Ալեքսանդր Սուբոտինը։

Այցի ընթացքում նախարարը նաև այցելել է ընկերության արտադրական հարթակներ՝ ճկուն տեխնոլոգիաների համալիր, կենտրոնական լոգիստիկական համալիր, ցուցահանդեսային համալիր։ Ալեքսանդր Սուբոտինը նշել է գործարանում արտադրական գործընթացների բարձր մակարդակը։

Նախարարը «Ռոստսելմաշ»-ի ղեկավարությանն առաջարկել է ուշադրություն հատկացնել գյուղատնտեսական տեխնիկայի լրակազմողների ազգային այն արտադրողներին, որոնք արդեն հաստատել են աշխարհի առաջատար գյուղատնտեսական արտադրողների ստանդարտներին իրենց համապատասխանությունը։ Դա կբարձրացնի ձեռնարկությունում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության տեղայնացումը, ինչպես նաև կապահովի ֆինանսական աջակցության միջոցներ այդպիսի արտադրանքի համար։

Տեղեկանք

«Ռոստսելմաշ» ԸԽ-ը՝ ընկերությունների խումբ է, որն ընդգրկում է 4 երկրում 10 արտադրական հարթակի վրա տեղակայված 13 ձեռնարկություն, որոնք թողարկում են տեխնիկա «ՌՈՍՏՍԵԼՄԱՇ» և VERSATILE բրենդների ներքո։ .

Ընկերության արտադրանքի տեսականին ներառում է տեխնիկայի 24 տեսակի ավելի քան 150 մոդել և տարբերակ, այդ թվում՝ ցորենա- և կերահավաք կոմբայնների, տրակտորների, սրսկիչների, կերապատրաստման և ցորենի վերամշակման սարքավորումներ և այլն։