Вход
ԵՏՀ-ն բիզնեսի հետ համատեղ ձևավորում է բարենպաստ միջավայր արդյունաբերական ընկերությունների մրցունակության աճի համար

ԵՏՀ-ն բիզնեսի հետ համատեղ ձևավորում է բարենպաստ միջավայր արդյունաբերական ընկերությունների մրցունակության աճի համար

16.12.2020

Արդյունաբերության աջակցման առավել պահանջված այնպիսի մեխանիզմների ներդրման հարցերը, ինչպիսիք են արտահանումային վարկերի տոկոսադրույքի մի մասի փոխհատուցումը, համատեղ արտադրված արտադրանքի՝ երրորդ երկրներում ցուցահանդեսներին մասնակցության ծախսերի համաֆինանսավորումը, երրորդ երկրների տարածքներում Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների մասնակցությամբ ներդրումային նախագծերի արտոնյալ ֆինանսավորումը քննարկել են ԵԱՏՄ-ի Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկի հովանու ներքո։ 

ԵԱՏՄ-ում համագործակցական նախագծերի աջակցման մեխանիզմներին նվիրված կոնֆերանսը կայացել է դեկտեմբերի 14-ին ԵՏՀ գլխավոր գրասենյակում՝ ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի ղեկավարությամբ։

Ավելի վաղ ԵԱՏՄ երկրների առևտրաարդյունաբերական պալատները Հանձնաժողով են ուղարկել մի շարք միաբանված առաջարկներ՝ Միության երկրների տնտեսությունների համար COVID-19 համավարակի բացասական հետևանքների հաղթահարման պայմաններում արդյունաբերության և ձեռնարկությունների կողմից պահանջված՝ ԵԱՏՄ-ի արտադրանքի պահանջարկի աջակցման միջոցների ներդրման անհրաժեշտության մասին։

Խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների՝ ԿԱՄԱԶ-ի, «Ռոստսելմաշի», Պետերբուրգի տրակտորների գործարանի ղեկավարները հատուկ նշել են Եվրասիական զարգացման բանկի առանցքային դերը ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման հարցում։ ԵԱՏՄ-ի արդյունաբերության ներկայացուցիչները հանդես են եկել Միությունում և երրորդ երկրներում համագործակցական նախագծերի արտոնյալ ֆինանսավորման հնարավորությունը քննարկելու առաջարկով։

«Հարկավոր է միավորել բիզնես համայնքների և անդամ պետությունների ջանքերը Միությունում համագործակցությանն աջակցելու՝ առաջարկված մեխանիզմների գործնականում իրականացման համար։ Համատեղ մենք պատրաստ ենք աշխատել այն բանի վրա, որ նման որոշումները պահանջված լինեն բիզնեսի կողմից, ստեղծեն ԵԱՏՄ-ում արդյունաբերական ընկերությունների մրցունակության բարձրացման համար բարենպաստ միջավայր և նպաստեն դրանց նորարարական զարգացմանը», – ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Հանձնաժողովը և ԵԶԲ-ն ավելի վաղ ձևավորել են համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ իրավական բազան՝ ստեղծվել է ինտեգրացիոն ներուժ ունեցող համագործակցական նախագծերի քննարկման հարցերով աշխատանքային խումբ, հաստատվել են Նախագիծը՝ համագործակցական համարելու չափորոշիչները և մշակվել է Նախագծերի քննարկման և ֆինանսավորման կարգը։

«Կարևոր ռեսուրս է համարվում ԵԶԲ-ի հետ համատեղ մեր աշխատանքային խմբի գործունեությունը։ Առաջարկում ենք հաջորդ նիստին քննարկել այսօրվա հանդիպման նախաձեռնությունները՝ ինտեգրացիոն նախագծերի արտոնյալ ֆինանսավորումը, նախագծային գրասենյակի ստեղծումը, նախագծային ֆինանսավորումը և բիզնես համայնքից ստացված այլ հեռանկարային առաջարկները», – նշել է Արտակ Քամալյանը։

Միջոցառման մասնակիցներն ընդունել են կոնֆերանսի բանաձևը և պայմանավորվել են Միությունում արդյունաբերական ձեռնարկություններին և նախագծերին աջակցության գործիքների իրականացման «ճանապարհային քարտեզի» մշակման վերաբերյալ։​