Вход
ԵՏՀ-ում գնահատել են ազդեցությունը ԵԱՏՄ ընդհանուր ոսկերչական շուկայի ոլորտում որոշումների բիզնես նախագծերի վրա

ԵՏՀ-ում գնահատել են ազդեցությունը ԵԱՏՄ ընդհանուր ոսկերչական շուկայի ոլորտում որոշումների բիզնես նախագծերի վրա

16.10.2020
Կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) հարցերով աշխատանքային խումբը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի նախագահությամբ հոկտեմբերի 15-ին քննարկել է ԵՏՀ-ի ոսկերչական ապրանքների, դեղամիջոցների ու բժշկական ապրանքների  շրջանառության կարգավորման, ինչպես նաև մաքսային վարչարարության ոլորտների հետ կապված որոշումների նախագծերը:

Մասնավորապես, ԵՏՀ-ի Խորհրդի՝ ոսկերչական ապրանքների նմուշափորձման, վերլուծության և մակնշման համար միասնական պահանջներ սահմանելու մասին որոշման նախագծի ԿԱԳ-ի արդյունքների հիման վրա առաջարկվում է ապահովել դրա ուժի մեջ մտնելու օրվա նկատմամբ որոշակիությունը, փորձաքարի վրա ոսկերչական ապրանքների նմուշափորձման պահանջների քննարկման հարցերով լրացուցիչ խորհրդատվություններ անցկացնել գործարար համայնքի հետ, ինչ նաև բացառել ազգային օրենսդրությամբ ոսկերչականապրանքների նմուշառման այլ դեպքերի սահմանման հնարավորությունը:

ԵՏՀ-ի Կոլեգիայի՝ ոսկերչական ապրանքների արտադրության պահանջների խախտումների ցանկը հաստատելու մասին որոշման նախագծի ԿԱԳ-ի արդյունքների հիման վրա աշխատանքային խումբը ուշադրություն է դարձրել այա ցանկը բացառապես լիազորված պետական ​​մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համար կիրառելու անհրաժեշտության վրա: Հակառակ դեպքում կարող են խոչընդոտներ ստեղծվել ոսկերչական ապրանքների փոխադարձ առևտրի համար:

Բժշկական ապրանքներи տեխնիկական փորձարկումների անցկացման կանոնների նոր խմբագրության նախագծի քննարկման արդյունքների հիման վրա առաջարկվել է պահպանել ստանդարտների կիրառման մոտեցումը նման փորձարկումներ անցկացնելիս միայն կամավոր հիմունքներով:

Աշխատանքային խմբի նիստին նաև քննարկվել են Հանձնաժողովի որոշումների նախագծերը՝ Միության արտադրական պատշաճ պրակտիկայի կանոններում փոփոխություններ կատարելու մասին, որոնք ապահովում են դեղորայքային պատրաստուկների արտադրության որակավորման և վավերացման միասնական մոտեցումների սահմանումը, առանց  մաքսատուրքի վճարման՝ երկրահետախուզական աշխատանքներ կատարելու ժամանակ օգտագործվող ծովային նավերի ժամանակավոր ներմուծման հնարավորություն տրամադրելու մասին:

«Հանձնաժողովի որոշումների այսօր քննարկված նախագծերն ընդհանուր առմամաբ ուղղված են ԵԱՏՄ-ում բիզնես վարելու պայմանների բարելավմանը, մեր Միության ներսում ընդհանուր ապրանքների շուկաների ստեղծմանը և զարգացմանը», – աշխատանքային նիստի արդյունքների հիման վրա նշել է Տիմուր Ժակսիլիկովը:​