Вход
ԵՏՀ-ն առանձին հանդիպում է անցկացնելու անդրսահմանային ինտերնետ առևտրի պոտենցիալ օպերատորների հետ

ԵՏՀ-ն առանձին հանդիպում է անցկացնելու անդրսահմանային ինտերնետ առևտրի պոտենցիալ օպերատորների հետ

16.09.2020

Կայացել է բարձր մակարդակի աշխատանքային խմբի՝ անդրսահմանային առևտրին նվիրված երկրորդ նիստը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ներկայացուցիչները քննարկել են «էլեկտրոնային առևտրի օպերատորների» ինստիտուտի ստեղծման և զարգացման հարցերը, բոնդային պահեստների գործունեության պրոբլեմատիկան, ինչպես նաև անդրսահմանային էլեկտրոնային առևտրի շրջանակներում տեխնիկական կարգավորման միջոցների կիրառումը։

Միջոցառման ընթացքում կողմերը հաստատել են իրենց սկզբունքային համաձայնությունը նոր շուկայի համակարգային կարգավորման ձևավորման վերաբերյալ։ Քննարկման արդյունքում որոշում է կայացվել անցկացնել առանձին հանդիպում Միության երկրներում աշխատող ընկերությունների թվից՝ արտաքին էլեկտրոնային առևտրի պոտենցիալ օպերատորների հետ։


«Հանձնաժողովը շահագրգռված է այսօր քննարկվող հարցերին բիզնեսի առավելագույն չափով լայն ներգրավման մեջ՝ ապրանքների առաքման արագության և ձևակերպման պարզության առումով՝ սպառողների համար առավելագույն հարմարավետության ապահովման համար», - նշել է աշխատանքային խմբի ղեկավար, ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը։