Вход
Ազգային արժույթների օգտագործումը ընդլայնելու համար անհրաժեշտ է կարգավորող մարմինների ավելի սերտ համագործակցություն

Ազգային արժույթների օգտագործումը ընդլայնելու համար անհրաժեշտ է կարգավորող մարմինների ավելի սերտ համագործակցություն

16.08.2019

Ազգային արժույթներով հաշվարկները, ԱՊՀ-ում ինտեգրումային գործընթացները, ազգային արժույթների կիրառմամբ ֆինանսական գործիքների զարգացումը, ԱՊՀ-ի տարածքում վճարային համակարգերի ինտեգրումը քննարկել են Մոսկվայում Ռուսաստանի Բանկի կողմից կազմակերպված ազգային արժույթներով հաշվարկների գծով փորձագիտական խորհրդի նիստին։

Քննարկման մասնակիցների թվում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ), ԱՊՀ Ֆինանսաբանկային խորհրդի, ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի, Ուզբեկստանի Հանրապետության Ազգային վճարային համակարգի, Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսաստանյան միության, ինչպես նաև ԱՊՀ երկրների, հեռավոր արտերկրի առևտրային բանկերի ներկայացուցիչները։

Հանձնաժողովը ներկայացրել է ԵԱՏՄ -ի անդամ պետություններից յուրաքանչյուրում հինգ խոշորագույն բանկի ընտրողական հետազոտման արդյունքները։ Այն ցույց է տվել, որ արժությաին և պրուդենցիալ կարգավորման գոյություն ունեցող ռեժիմները ազդում են տրամադրվող բանկային պրոդուկտների ցանկի և պայմանների (դրույքաչափեր, ժամկետներ) վրա, որոնք Միության երկրներում զգալիորեն տարբերվում են։

Հնչեցվել են կարգավորման ազգային մարմինների՝ ազգային արժույթների օգտագործման ընդլայնմանը նպաստելու նպատակով փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։
«Ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ակտիվությունը կախված է լինելու նրանից, թե որքան սերտ կհամագործակցեն կողմերն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կապիտալի տեղաշարժի հետ կապված գործառնությունների ազատականացումը, մակրոտնտեսական կարգավորումը», – նշել է ԵՏՀ Մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Տոտի Կալիասկարովան։

Մասնակիցները եղան համամիտ, որ արտաքին առևտրի գործառնությունների և դրամական փոխանցումների իրականացման ժամանակ ազգային արժույթների ակտիվ օգտագործումը հանգեցրել է ազգային արժույթի թողարկող երկրի ֆինանսական շուկայից դուրս ազգային արժույթներով ներկայացված գործիքների հանդեպ պահանջարկի և առաջարկի գոյացմանը։ Անհրաժեշտ է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ազգային արժույթի օգտագործման հետ կապված մի շարք ոլորտներում քաղաքականությունների ավելի սերտ համակարգում։ Միևնույն ժամանակ կարևոր է պահպանել շահերի հավասարակշռությունը, քանի որ ազգային բանկերը շահագրգռված են առաջին հերթին իրենց սեփական ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու և օտարերկրյա արժույթների օգտագործումը կրճատելու մեջ։