Вход
«Եվրասիական շաբաթ» կազմկոմիտեն սահմանել է միջոցառման ծրագրի հիմնական թեմաները

«Եվրասիական շաբաթ» կազմկոմիտեն սահմանել է միջոցառման ծրագրի հիմնական թեմաները

Screenshot-13.png
16.07.2019
«Եվրասիական շաբաթ - 2019» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է գործարար ծրագրի կառուցվածքը։ Համաժողովն անցկացվելու է Բիշքեկում (Ղրղզստան) 2019 թվականի սեպտեմբերի 25-ից 27-ը և ընդգրկելու է ավելի քան 2 000 մասնակցի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Միության գործընկեր երկրների իշխանության մարմինների և բիզնեսի, զարգացման ինստիտուտների ներկայացուցիչների, ֆինանսական կարգավորիչների։

«Համագործակցության ծրագիրը շատ հագեցած և հետաքրքիր է՝ ինչպես իշխանության մարմինների, բիզնես համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ երիտասարդության համար։ «Եվրասիական շաբաթ»-ի ներկայացուցիչները քննարկելու են գործունեության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի ստեղծման, ԵԱՏՄ տարածքում միասնական շուկաների հետագա ձևավորման ռազմավարության արդիական գործնական հարցեր, ինչպես նաև Միության ընկերությունների միջև արտադրական կոոպերացիայի զարգացումը», – պատմել է Ղրղզստանի Հանրապետության Կառավարության Եվրասիական տնտեսական միությունում գործերի գծով հատուկ ներկայացուցիչ Ալմազ Սազբակովը։

«Ես ուրախ եմ, որ այս տարի հենց Ղրղզստանի Հանրապետությանն է պատիվ վիճակվել անցկացնել «Եվրասիական շաբաթը», չէ որ Ղրղզստանը բավական կարևոր դեր է կատարում ԵԱՏՄ համար, լինելով որոշ կապող օղակ՝ երրորդ երկրներից գործընկերների հետ, որոնք նույնպես մասնակցելու են Համաժողովին։ Վստահ եմ, որ ընդունող Կողմն առավելագույն աջակցություն կցուցաբերի միջոցառման կազմակերպման և անցկացման մեջ, ինչը հերթական անգամ կամրապնդի միջազգային ասպարեզում Համաժողովի և Միության կարգավիճակը», – հավելել է նա։

«Եվրասիական շաբաթ» IV-րդ միջազգային համաժողովի գործարար ծրագրի միջոցառումներն անցկացվելու են երեք հիմնական ուղղություններով՝ ռազմավարական, ճյուղային (գործընկերային) և երիտասարդական։ Համաժողովի լուսանցքներում առանցքային միջոցառում կդառնա «ԵԱՏՄ-ը գլոբալ տնտեսությունում. Մարտահրավերներ և հեռանկարներ» լիագումար նիստը։

Ռազմավարական տրեկն ուղղված է ազգային և վերազգային մակարդակների կարգավորիչների հետ ձեռնարկատերերի ուղղակի երկխոսության համար պայմանների ստեղծմանը։ Այս տրեկի շրջանակներում կայանալու են ԵԱՏՄ էներգետիկական պաշարների ընդհանուր շուկաներին, գլոբալ շուկայում Միության ինտեգրմանը, ԵԱՏՄ երկրների արդյունաբերությունում և ագրոարդյունաբերական համալիրում համատեղ ծրագրերին և նախագծերին, ինչպես նաև Միության լոգիստիկական և մաքսային ենթակառուցվածքին նվիրված պանելային քննարկումներ։
Ճյուղային տրեկի նպատակն է՝ խթանել համատեղ աշխատանքի մեջ պոտենցիալ կերպով շահագրգռված ԵԱՏՄ և երրորդ երկրների ձեռնարկությունների փոխգործակցությունը։ Այն իր մեջ ներառում է գյուղատնտեսական արտադրանքի փոքր և միջին արտադրողների համար գնումային միջոցառումներ, ԵԱՏՄ հանքարդյունահանող արդյունաբերության ոլորտում կոնտակտների բորսա, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի և IT-տեխնոլոգիաների ոլորտում ներդրումային շոու։

Երիտասարդական տրեկի շրջանակներում անցկացվելու է ԵԱՏՄ երիտասարդ առաջնորդի դպրոցը, ԵԱՏՄ ԲՈՒՀ-երի եվրասիական թեմայով կրթական ծրագրերի շնորհանդեսը, միութենական ԲՈՒՀ-երի շնորհանդես-նստաշրջանը, ԵԱՏՄ երիտասարդ առաջնորդների համար բիզնես-խաղ, ինչպես նաև նրանց հանդիպումը ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ։
Որպես առանձին միջոցառում, «Եվրասիական շաբաթի» հարթակի վրա անցկացվելու է Ղրղզա- Ռուսաստանյան II-րդ գործարար համաժողովը։ Այն ուղղված է ռուսաստանյան և ղրղզական ընկերությունների միջև գյուղատնտեսության և լոգիստիկայի, մանածագործական արդյունաբերության, մեքենաշինության ոլորտում, զբոսաշրջության ենթակառուցվածքում ավելի սերտ կապերի ստեղծմանը։
«Եվրասիական շաբաթ»-ի սպասվող ճյուղային իրադարձություններից մեկն է «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչը է և դրա հաղթողների պարգևատրումը։

«Եվրասիական շաբաթ» համաժողովին մասնակցությունն անվճար է։ Գրանցումն իրականացվում է www.eurasianweek.com պաշտոնական կայքում։
Տեղեկանք
«Եվրասիական շաբաթ» համաժողովը՝ ԵԱՏՄ երկրների և ԵՏՀ-ի կողմից անցկացվող ամենամյա միջոցառում է։ Համաժողովի անցկացման նախաձեռնությունը հաստատվել է 2015 թվականի մայիսին Միության անդամ պետությունների հինգ վարչապետի որոշմամբ։ Միջոցառումն իր մեջ ներառում է գործարար և ցուցահանդեսային մասերը, նպաստում է B2B- և B2G-շփումների ստեղծմանը։
2018 թվականին «Եվրասիական շաբաթ»-ն անցկացվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և միավորել ԵԱՏՄ անդամ պետությունների, Սինգապուրի, Եվրոպական միության, Հարավային Կորեայի, Չիլիի, Վիետնամի, Եգիպտոսի, Իրանի և այլ երկրների գործարար շրջանակները, պետական կառույցները և փորձագիտական համայնքը ներկայացնող 3 000-ից ավելի այցելուի։