Вход
«Եվրասիական շաբաթ» համաժողովի հարթակում քննարկելու են ԵԱՏՄ շրջանակներում հումանիտար համագործակցության տնտեսական ասպեկտների ընդլայնման հեռանկարները

«Եվրասիական շաբաթ» համաժողովի հարթակում քննարկելու են ԵԱՏՄ շրջանակներում հումանիտար համագործակցության տնտեսական ասպեկտների ընդլայնման հեռանկարները

16.08.2019

Սեպտեմբերի 26-ին «Եվրասիական շաբաթ» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում կայանալու է «ԵԱՏՄ նոր եզրեր. հանուն քաղաքացիների շահերի զարգացման ռազմավարություն» պանելային նստաշրջանը, որը նվիրված է լինելու Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն օրակարգի շրջանակներում կրթության և գիտության, առողջապահության, զբոսաշրջության և սպորտի ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը։

Քննարկմանը մասնակցելու հրավեր են ստացել Միության ճյուղային գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև գիտական շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ։

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները 2018 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին հայտարարագիրը։ Փաստաթղթի առանցքային ուղղություններից է մարդկանց համար ինտեգրման ներուժի բացահայտումը, նրանց բարեկեցության և կյանքի որակի բարելավումը, այդ թվում՝ հումանիտար համագործակցության տնտեսական ասպեկտների ընդլայնման միջոցով։

Կրթության և գիտության, առողջապահության, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում ժամանակակից նվաճումները ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին հասանելի դարձնելու համար այդ ոլորտներն ընդգրկվել են իտնեգրացիոն օրակարգի մեջ։ Ուստի ներկայումս հատկապես արդիական են դարձել այդ ոլորտներում ինտեգրումային փոխգործակցության զարգացման մեջ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրական կարիքները։

Նստաշրջանի մասնակիցները քննարկելու են հետևյալ հարցերը։ Ո՞ ր նախագծերն են կարող դառնալ հեռանկարային և պահանջված։Համագործակցության զարգացման ինչպիսի՞ խնդիրներ են առկա այդ ոլորտներում։ Էլ ի՞ նչ է անհրաժեշտ իրականացնել նրա համար, որպեսզի արդարացնել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրումից քաղաքացիների սպասելիքները, բարձրացնել նրանց հետաքրքրությունը ինտեգրումային գործընթացների նկատմամբ։

Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ «Եվրասիական շաբաթի» www.eurasianweek.com կայքում։