Вход
Գերարտադրության խնդիրները և ԱԽՏ-ի ու ԵԱՏՄ շուկաներում առևտրային հակամարտությունների կանխարգելումը քննարկելու են «Եվրասիական շաբաթին» Ղրղզստանում

Գերարտադրության խնդիրները և ԱԽՏ-ի ու ԵԱՏՄ շուկաներում առևտրային հակամարտությունների կանխարգելումը քննարկելու են «Եվրասիական շաբաթին» Ղրղզստանում

15.08.2019

​Սեպտեմբերի 25-ին «Եվրասիական շաբաթ - 2019» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի հարթակում կայանալու է պանելային քննարկում «ԵԱՏՄ. Ինտեգրումային գլոբալ շուկաև հնարավորությունները ԱԽՏ-ի շուկաներում», որին մասնակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան։

«Այսօր ԵԱՏՄ մասնակից երկրների համար կարևոր է խելամտորեն կապիտալիզացնել իրենց տնտեսությունների դասավորված ինտեգրումը, այն վերածելով գլոբալ շուկայի։ Հեռանկարային է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ուղղությունը, որն իր մեջ ներառում է աճող պահանջարկով կայուն զարգացող տնտեսություններ։ Հաշվի առնելով այդ տարածաշրջանի հսկայական ներուժը, մեզ անհրաժեշտ է որոշել շուկաներում փոխադարձ ներկայությունն ընդլայնելու համար աշխատանքի ուղեգծերը, բացահայտել կոոպերացման և ապրանքաշրջանառության աճի դրայվերները։ Այս ամենը մենք կքննարկենք համաժողովին», – ասում է ԵՏՀ-ի առևտրի հարցերով նախարար, համաժողովի Կազմակերպչական կոմիտեի նախագահ Վերոնիկա Նիկիշինան։

Պանելային քննարկման շրջանակներում ենթադրվում է որոշել ապրանքային շուկաները և ծառայությունների շուկաները, որոնցում այսօր նկատվում է աճի առավել արտահայտված ներուժ, հետագծվում են երկրների ապրանքների արտահանումն ընդլայնելու հնարավորություններ։ Միաժամանակ քննարկման կարևոր առարկա է հանդիսանալու առևտրային հակամարտությունների և տնտեսական զարգացումը զսպելու ռիսկերի կանխարգելման համար ԱԽՏ-ի երկրների հետ համատեղ գերարտադրության խնդրի լուծման եղանակների քննարկումը։

Պանելային քննարկմանը մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյը, Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Սանժար Մուկանբետովը, Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն, Ռուսաստանյան փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Անդրեյ Սլեպնևը, Ղրղզստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Դանիլ Իբրաևը, Միջազգային տնտեսական քաղաքականության կորեական ինստիտուտի նախագահ Լի Չժե Յոնը, ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալադին Ռիլոն, ՇՀԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովը, ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Վան Շոու Վենը և այլոք։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն իր կազմավորման պահից անցկացնում է բազմակողմանի առևտրային համակարգին ներկառուցվելու և սպառման շուկաների սահմանների ընդլայնման համար խորացված տարածաշրջանայնացման հնարավորությունների օգտագործման բաց քաղաքականություն։ ԱԽՏ-ի տնտեսությունների հետ ԵԱՏՄ տնտեսությունների ինտեգրման ուժեղացումը էական դերակատարություն ունի այդ քաղաքականության հաջողման մեջ։ Դրա համար կան ծանրակշիռ հիմքեր՝ ԱԽՏ-ի երկրների հետ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտուրը մշտապես աճում է և 2018 թվականին գերազանցել է 294 մլրդ ԱՄՆ-ի դոլարը, ինչը կազմում է ԵԱՏՄ ամբողջ արտաքին առևտրային շրջանառության գրեթե 40%-ը։ Բացի այդ, այսօր ԱԽՏ-ը հանդես է գալիս որպես գլոբալ ինտեգրումային հոսանքների կենտրոն, օրինակ՝ 2018 թվականի մարտին ստորագրվել է Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համապարփակ և պրոգրեսիվ համաձայնագիրը։ Դրան մասնակցող պետությունները ստեղծում են համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 13%-ը։

ԱԽՏ-ի տարածաշրջանում ԵԱՏՄ-ը 2016 թվականի հոկտեմբերից ունի ազատ առևտրի ռեժիմ Վիետնամի հետ, ակտիվ աշխատանք է տարվում ԱԽՏ-ի նաև մի շարք այլ երկրների՝ Սինգապուրի և Հնդկաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի մշակման ուղղությամբ։ Մոտ ժամանակներս ուժի մեջ կմտնի ՉԺՀ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը, համագործակցության մասին հուշագրեր են ստորագրվել Բանգլադեշի, Կամբոջայի, Կորեայի, Պերուի, Թաիլանդի, Չիլիի, Էկվադորի հետ։

Ավելի շատ տեղեկատվություն՝ eurasianweek.com կայքում։