Вход
Միխայիլ Մյասնիկովիչ. «Սկզբունքորեն կարևոր է մրցակցության հոգեբանությունից անցնել համագործակցության հոգեբանությանը»

Միխայիլ Մյասնիկովիչ. «Սկզբունքորեն կարևոր է մրցակցության հոգեբանությունից անցնել համագործակցության հոգեբանությանը»

15.05.2020

Եվրասիական տնտեսական միության պետությունների համար առավելագույն արդյունքին կարելի է հասնել միայն ընդհանուր ջանքերով։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը «Ռուսական բիզնեսի շաբաթներ 2020»-ի շրջանակներում մայիսի 15-ին կայացած «Աջակցել եվրասիական տնտեսական ինտեգրացիային. գործարար համագործակցության գործոն» միջազգային համաժողովին։


«Սկզբունքորեն կարևոր է մրցակցության հոգեբանությունից անցնել համագործակցության և ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների փոխլրացնողություն  հոգեբանությանը, – ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։ – Օրինակ, երբ մենք նոր էինք  առերեսվել կորոնավիրուսին, երկրներում հայտնվեցին առաջին սեփական շուկաները, սեփական բնակչությանը պաշտպանելու միտումներ։ Պետք է պատշաճը հատուցել Միության պետությունների առաջնորդներին՝ մեր երկրներից ոչ մեկը չառանձնացավ, ընդունվում էին և ընդունվում են համաձայնեցված որոշումներ և, այդպիսով, մենք շարունակում են աջակցել միմյանց։   Պետությունների տնտեսական ինքնաբավությունը, ի հարկ է, կարևոր է, սակայն առավելագույն արդյունքին կարելի է հասնել միայն ընդհանուր ջանքերով»։


ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն անհրաժեշտ է համարում միավորել Միության երկրների առաջատար ազգային ընկերությունների ներուժը։ Դա թույլ կտա ստեղծել խոշոր մրցունակ եվրասիական անդրազգային կորպորացիաներ։ Նա նշել է, որ ազգային բիզնեսն ինքնուրույն այդ խնդիրը չի լուծի։ Նաև ազգային պետական կառույցները մենակ հաջողության չեն հասնի։ Անհրաժեշտ է վերազգային մակարդակով միավորել պետությունների և բիզնես կառույցների ջանքերը։


Ընդ որում, Միխայիլ Մյասնիկովիչը համոզված է, որ խոշոր ինտեգրացիոն կառույցները կարող են համապատասխան պետություններից ստանալ տարբեր տեսակի աջակցություն, առանձնաշնորհումներ, հատկապես՝ դրանց կայացման սկզբնական փուլում։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է նրանց, ովքեր «միացել են ինտեգրացիոն շղթաներին, աշխատում են բարձր մրցունակ արտադրությունների և ապրանքների ստեղծման վրա»։


ԵՏՀ Կոլեգիայի նախագահը պատմել է բիզնես համայնքի հետ Հանձնաժողովի աշխատանքի մասին։ Արդյունավետ փոխգործակցության օրինակներից նա նշել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի նախապատրաստմանը գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը։ Սակայն, նրա խոսքերով, համագործակցության ներուժը պահանջված է ոչ լիարժեք չափով, և փոխգործակցությունը հարկավոր է լրջորեն ակտիվացնել։ Պահանջվում է իսկապես բաց երկխոսություն, որին Հանձնաժողովն լիովին պատրաստ է։ Բիզնեսի, պետական մարմինների, ընդհանրապես ԵԱՏՄ-ի բոլոր երկրների հասարակությունից Միխայիլ Մյասնիկովիչը ակնկալում է ինտեգրացիոն գործընթացների և ինստիտուտների նկատմամբ ավելի բարձր վստահություն։ Միայն այդ դեպքում է հնարավոր Եվրասիական տնտեսական միության առավել հաջողակ հետագա զարգացումը։


Նա ուշադրություն է դարձրել նաև որոշակի հակասությանը՝ քաղաքական կամքի առկայության, երբ Միության երկրներում ամենաբարձր մակարդակով ընդունվում են ինտեգրացիայի խորացման համար անհրաժեշտ որոշումներ և «անմիջապես ազգային ակտերի միջև, որոնք ոչ միշտ են պարունակում կոնկրետ ձևաչափով պատշաճ որոշումները»։



Միխայիլ Մյասնիկովիչը հայտնել է համավարակի պայմաններում ԵՏՀ-ի աշխատանքի մասին, ընդգծելով, որ միութենական երկրների ղեկավարության և Հանձնաժողովի մակարդակով ընթանում է օպտիմալ տնտեսական և իրավական լուծումների փնտրման աշխատանք. «Կարևոր է, որ բոլորը տրամադրված են համախմբել ջանքերը՝ մեր տնտեսությունները բարդ իրավիճակից հանելու համար։ Դա իսկապես մեր ինտեգրացիոն միավորման ամրության փորձությունն է»։


Պատասխանելով ԵԱՏՄ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մասին ԶԼՄ-ների ներկայացուցչի տված հարցին, ԵՏՀ Կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ այդ հարցով կողմերն անցկացնում են փոխադարձ խորհրդատվություններ, գիտնականները և պրակտիկները մեծ աշխատանք են կատարել։ Մի և նույն ժամանակ նա նշել է, որ  «Միության դեղորայքի շուկան ընդհանուր առմամբ շատ աղքատ է, ԵԱՏՄ-ի պետությունները երրորդ երկրներից գնում են մեծ քանակությամբ  դեղագործական սուբստանցիաներ և պատրաստի դեղամիջոցներ».


«Մենք պետք է ունենանք դեղապատրաստուկների արտադրության հզոր համատեղ ծրագիր, հնարավոր է՝ այդ ոլորտում բավականին բարձր փորձառություն ունեցող երրորդ երկրների մասնակցությամբ»
, – ամփոփել է Միխայիլ Մյասնիկովիչը։​