Вход
ԵՏՀ-ը գործարկում է եվրասիական ինտեգրացիայի առցանց դասընթաց

ԵՏՀ-ը գործարկում է եվրասիական ինտեգրացիայի առցանց դասընթաց

15.05.2020

Այն ընդգրկելու է 32 դասախոսություն՝ Եվրասիական տնտեսական միության և Հանձնաժողովի գործունեության մասին։ Դասընթացը մեկնարկելու է այս ամռանը։


«ԵԱՏՄ. Ի՞նչ է դա և ինչպե՞ս է գործում» դասընթացին կարելի է գրանցվել արդեն հիմա։


«Մենք աշխատել ենք դասընթացը հետաքրքիր և հասկանալի դարձնել մեր Միության պետության ցանկացած քաղաքացու համար՝ ձեռնարկատերերից և ուսանողներից սկսած մինչև թոշակառուներ և երիտասարդ մայրեր։ Մենք ցանկանում ենք որպեսզի մարդիկ գիտենան իրենց իրավունքները և հնարավորությունները, որոնք նրանց տալիս է Եվրասիական տնտեսական միությունում իրենց երկրի մասնակցությունը»,
 – պատմում է  ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը.


Դասընթացը հեղինակել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 30 փորձագետներ։ Ունկնդիրների առջև հանդես են գալու ԵՏՀ Կոլեգիայի նախագահը և ԵՏՀ Կոլեգիայի նախարարներ, վարչության տնօրեններ և փոխտնօրեններ, բաժինների պետեր և աշխատակիցներ։


«Հեղինակների կազմը բացառիկ է ստացվել։ Յուրաքանչյուր դասախոսը՝ իր ոլորտի պրոֆեսիոնալ է։ Ունկնդիրներին խորհուրդ եմ տալիս չամաչել և հարցեր տալ հեղինակներին դասախոսությունները լսելուց հետո»
, – հավելել է Միխայիլ Մյասնիկովիչը։


Եվրասիական տնտեսական միությունը՝ իրողություն է, որի մեջ ապրում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացին։ Դրանից ոչ մի տեղ չի կարելի փախչել, բայց ԵՏՀ-ը պատրաստ է ցանկացողին ապահովել գոյատևման համար բոլոր անհրաժեշտ տեղեկատվությամբ։


Ի՞նչ է նշանակում Միության մարմիններ, ինչպե՞ս են դրանք աշխատում և ինչպիս՞ի որոշումներ են ընդունում։


Բիզնեսն ինչպե՞ս աշխատի մաքսային միության պայմաններում։ Եվ ինչպե՞ս բարելավել սեփական գոյության պայմանները։


Ու՞ր և Ի՞նչ արտահանել, նույնիսկ COVID-19-ի պայմաններում։


Ինչպե՞ս է ԵԱՏՄ-ը ազդում սովորական մարդկանց կյանքի վրա։


Ինչպե՞ս է պաշտպանում ոչ անվտանգ արտադրանքից և կոնտրաֆակտից։



Ինչպիս՞ի սոցիալական երաշխիքներ ունի Միության երկրի յուրաքանչյուր քաղաքացին։  Ինչպե՞ս ստանալ կենսաթոշակ (ապագայում)։

Այդ և մյուս հարցերին կպատասխանի ԵՏՀ-ի «ԵԱՏՄ. Ի՞նչ է դա և ինչպե՞ս է գործում» առցանց դասընթացը։ ​