Вход
ԵՏՀ Կոլեգիան մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը երկարաձգել է թղթային ՏՄԱ-ների ձևակերպման հնարավորությունը

ԵՏՀ Կոլեգիան մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը երկարաձգել է թղթային ՏՄԱ-ների ձևակերպման հնարավորությունը

14.10.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հոկտեմբերի 14-ին քննարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արդյունաբերական համագործակցության, ծառայությունների միասնական շուկայի, մաքսային և տեխնիկական կարգավորման, տրանսպորտի և ենթակառուցվածքի, մակրոտնտեսության, ներքին շուկայի գործունեության, տնտեսությունների թվայնացման ոլորտի հարցեր։



ԵՏՀ Կոլեգիան մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը երկարաձգել է թղթային տրանսպորտային միջոցների անձնագրերի (ՏՄԱ) ձևակերպման հնարավորությունը։ Էլեկտրոնային անձնագրերի հետ միասին թղթային ՏՄԱ-ների ձևավորման վերաբերյալ անցումային դրույթները երկարաձգվում են մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը։

Անցումային դրույթների երկարաձգման մասին որոշումը կայացվել է Բելառուսի Հանրապետության նախաձեռնությամբ և ողջունվել է Միության անդամ պետությունների կողմից։ Դա կողմերին հնարավորություն է տալու մշակել ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների անձնագրերի ձևավորման հետ կապված բոլոր հնարավոր նրբությունները, ինչպես նաև կարգի գցել բոլոր շահագրգռված կառույցների փոխգործակցությունը, օրինակ՝ բանկային կամ ապահովագրական ոլորտում, բոլոր նրանց, ովքեր աշխատում են էլեկտրոնային անձնագրերի հետ։

Էլեկտրոնային ՏՄԱ-ները ներդրվելու են ԵԱՏՄ-ի երկրներում ավտոսեփականատերերի համար անցավ կերպով։ Լիարժեք անցումն տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի պարզեցնելու է տրանսպորտային միջոցների փոխադարձ տեղաշարժը, քաղաքացիների համար դրանց գրանցման ընթացակարգերը, համակարգերի մասնակիցներին թույլ կտա հետևել տեխնիկայի կյանքի բոլորաշրջանին, իսկ պետական մարմիններին՝ ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում օգտվել միասնական ձևաչափի ստույգ տվյալների բազաներից։

ԵՏՀ Կոլեգիայի որոշմամբ, մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը երկարաձգվել են նաև ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների թղթային անձնագրերի՝ էլեկտրոնային անձնագրերի հետ միասին ձևավորման համար նախատեսված անցումային շրջանները։


ԵՏՀ Կոլեգիայի նիստին քննարկվել է Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման հարցը։ Ղազախստանի Հանրապետությունը Հանձնաժողովի Կոլեգիային տեղեկացրել է Միության իրավունքի համաձայն պարտադիր սերտիֆիկացումից ազատված արտադրանքի համապատասխանության պարտադիր հաստատման վերաբերյալ պահանջները վերացնելու մասին։ Խոսքը վերաբերում է պողպատից մետաղապարաններին, նավթա- և գազամուղերի համար խողովակներին, վերհան բազմաճախարակներին, էլեկտրաշարժիչով վերհաններին և հատուկ կարապիկներին։

Ղազախստանի Հանրապետության Տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի «Հավատարմագրման ազգային կենտրոն» ՍՊԸ-ն համապատասխանության գնահատման մարմիններին է ուղղել վերոհիշյալ լրացուցիչ պահանջների չկատարման մասին նամակ-բացատրագիր։ Հաղորդվել է նաև, որ Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմինների կողմից տարվում է աշխատանք՝ հանրապետության օրենսդրությունից ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ ԵԱՏՄ-ի ակտերի հետ չհամապատասխանեցվող հավելյալ պահանջները բացառելու ուղղությամբ։

Խոչընդոտների վերացման դիտանցման ընթացքում Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ այս տարվա հոկտեմբերի 11-ից չեղյալ են համարվել Ղազախստանի Հանրապետության մի շարք ձեռնարկությունների (պատրաստի ձկնային արտադրանք արտադրող «J.F.M. company» ՍՊԸ, մսային կիսաֆաբրիկատներ արտադրող «Այսբերգ ՊՎ» ՍՊԸ, կաթնային արտադրանք արտադրող «Զենչենկո և Կ» ԿԸ) արտադրանքի Ռուսաստան մատակարարման նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները։

2019 թվականի հունվարից Միության անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ վերացրել են 13 խոչընդոտ, այդ թվում տաս արգելք և երեք բացառում։ Սույն թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ Խոչընդոտների գրանցամատյանում պարունակվում է 18 արգելք, 38 սահմանափակում և 14 բացառում։

ԵՏՀ Կոլեգիան ընդունել է մի շարք հանձնարարականներ։

Մասնավորապես՝ նավաշինության և նավային լրակազմող սարքավորումների արտադրության ոլորտում ԵԱՏՄ-ի երկրների կոոպերացիոն համագործակցության զարգացման վերաբերյալ հանձնարարականը։ Հանձնարարականը նախատեսում է Միության երկրների համար առաջնահերթ նավաշինության և նավային լրակազմող սարքավորումների արտադրության արտադրանքի տեսակների, ինչպես նաև այդ արտադրանքի արտադրողների և նավաշինական գործարանների մասին ԵՏՀ տեղեկատվության ներկայացում։ Դա կօգնի ապագայում ձևավորել ԵԱՏՄ-ի անդամ պետությունների այն շահագրգռված արդյունաբերական ձեռնարկությունների միասնական ցանկը, որոնք պատրաստ են մասնակցել համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանը։

Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության զարգացում երեք ուղղություններով։ Առաջինը՝ Կոլեգիան խորհուրդ է տալիս, մաքսային տարածքում արտադրանքի արտադրությունը զարգացնելիս, հաշվի առնել Միության երկրների տնտեսությունների արդիականացման առաջնային ուղղությունները։ Երկրորդը՝ առաջարկվում է Միության տարածքում կազմակերպել և զարգացնել երրորդ երկրներից ներմուծվող արտադրանքի անալոգների արտադրությունը։ Երրորդը՝ ԵԱՏՄ-ի երկրներին խորհուրդ է տրվում արտադրության կոոպերացիոն շղթաներին ներգրավել Միության մյուս երկրների արտադրողներին։ 

ԵՏՀ Կոլեգիան անդամ պետություններին հանձնարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում համատեղ նախագծերի ձևավորման համար առաջարկներ։ Ցանկը ուսումնասիրվելու է հատուկ աշխատանքային խմբի կողմից։ Նշանակալի ինտեգրացիոն նախագծերի ամբողջությունը պլանավորվում է հաշվի առնել միջազգային ֆինանսական ինստիտուտների, ներառյալ ԵԱԶԲ-ի մասնակցությամբ՝ դրանց ֆինանսավորման հարցի մշակման ժամանակ։ Այդպիսի աշխատանքը նախատեսվել է 2018–2020 թվականներին ԵԱՏՄ-ի անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման միջոցառումների պլանով («ճանապարհային քարտեզով»)։

ԵՏՀ Կոլեգիան ընդունել է շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության վերաբերյալ հանձնարարականը։

ԵԱՏՄ-ի պետություններին հանձնարարվում է հաշվի առնել շինարարության ոլորտում ծառայությունների իրականացման համար Միության տարբեր երկրներում տրվող թույլատվությունների անվանման առանձնահատկությունները։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է կապիտալ շինարարության օբյեկտների ինժեներական հետախուզումների, ճարտարապետաշինարարական նախագծման, շինարարության, վերականգնման, կապիտալ վերանորոգման ոլորտում ԵԱՏՄ-ի ծառայությունների միասնական շուկայի ռեժիմում գործող ծառայություններին։ Հանձնարարականում բերվել են ծառայությունների ենթահատվածները և անդամ պետություններում դրանց համապատասխանող թույլատվությունների անվանումները։

ԵՏՀ Կոլեգիան երկրներին նաև հանձնարարել է համակարգված աշխատանք տանել շինարարության ոլորտում դիմումատուի, թույլատվություն ունեցողի որակավորման և մատուցվող ծառայության նկատմամբ պահանջների ներդաշնակեցման ուղղությամբ։


Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանքի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) նույնաձև կիրառումն ապահովելու նպատակով, ԵՏՀ Կոլեգիան դասակարգել է հարթիչ սկրեպերը միասնական ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 ապրանքային դիրում։


Հարթիչ սկրեպերը իրենից ներկայացնում է ոչ ինքնագնաց հող փորող մեքենա, որը հանդիսանում է հարթիչի և սկրեպերի հիբրիդ և նախատեսված է բնահողի հարթեցման հողային աշխատանքների համար։

ԵՏՀ Կոլեգիան դասակարգել է մագնիում պարունակող նյութը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2106 ապրանքային դիրքում։

Պատրաստուկը կիրառվում է մագնիումի պակասը պարզելու դեպքում, մեկուսացված կամ այլ դեֆիցիտային վիճակների հետ կապված, այնպիսի ախտանիշներով ուղեկցվող, ինչպիսիք են բարձր գրգռվողականությունը, քնի աննշան խախտումները, ստամոքսաղիքայինն սպազմերը, բարձր հոգնելիությունը, մկանների ցավերը և սպազմերը, մկաններում ծակծկոցների զգացողությունը։