Вход
ԵՏՀ-ն ընդլայնում է ագրարային քաղաքականության և պարենային անվտանգության հարցերի շուրջ ՊԳԿ-ի հետ համագործակցությունը

ԵՏՀ-ն ընդլայնում է ագրարային քաղաքականության և պարենային անվտանգության հարցերի շուրջ ՊԳԿ-ի հետ համագործակցությունը

14.08.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Միացյալ Ազգերի Կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) 2019-2023 թվականների համատեղ միջոցառումների պլանն ընդունվել է օգոստոսի 14-ին Բուդապեշտում (Հունգարիա) ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինի և ՊԳԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի հետ հանդիպման ընթացքում։

Հանդիպմանը մասնակցել են Հունգարիայում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Պանոմարյովը, Հունգարիայում Ղազախստանի Հանրապետության Լիազոր դեսպան Նուրբախ Ռուսթեմովը և Հունգարիայում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Սերգեևը։

Միջոցառումների ծրագրի իրականացումը նպաստելու է ՊԳԿ-ի հետ ագրարային քաղաքականության և պարենային անվտանգության հարցերի շուրջ գործնական համագործակցության ընդլայնմանը։ Որպես համատեղ աշխատանքի առաջնային ուղղություններ սահմանվել են բուսաբանությունը և բույսերի պաշտպանությունը, անասնապահությունը և կենդանիների առողջության պաշտպանությունը, պարենային քաղաքականությունը, ինչպես նաև նորագույն ագրարային տեխնոլոգիաների ոլորտում համատեղ հետազոտությունների անցկացումը։

Այդ ուղղությունների շրջանակներում ՊԳԿ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա բարձրացնել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մրցունակությունը, նորարարությունների ներդրման եղանակով զարգացնել կոոպերացիան գյուղատնտեսությունում, ներգրավել ոչկառավարական կազմակերպությունները պարենային անվտանգության ոլորտում որոշումների կայացման գործընթացին։Համագործակցության արդյունք է հանդիսանալու նաև բուսասանիտարական միջոցներին վերաբերող գործող ստանդարտների վերանայումը և նորերի մշակումը, կենսատեխնոլոգիաների և գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների ընտրասերման զարգացումը, անդամ պետությունների սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, ագրարային պարենային արտահանման ընդլայնումը։

Ալեքսանդր Սուբոտինը համոզմունք է հայտնել այն մասին, որ «միջոցառումների պլանի իրականացումը որպես լավ հիմք է ծառայելու առաջադեմ փորձը Եվրասիական տնտեսական միության երկրների համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության տարբեր ուղղությունների շրջանակներում օգտագործելու համար»։

ԵՏՀ-ի նախարարը պատմել է անդամ պետությունների ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին, նշելով ԵԱՏՄ շրջանակներում անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության միասնական կանոնների ձևավորման համար փոխգործակցության կարևորությունը։ Ալեքսանդր Սուբոտինը ՊԳԿ-ին կոչ է արել ակտիվ կերպով նպաստել Միությունից դուրս անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության ապահովմանը։

Կողմերը քննարկել են ԵՏՀ-ի և ՊԳԿ-ի միջև գործող Փոխըմբռնման մասին հուշագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցեր։ Վլադիմիր Ռախմանինը հանդես է եկել հօգուտ Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ընդլայնման, տեղեկացրել է ԵԱՏՄ երկրների հետ ՊԳԿ-ի աշխատանքի հիմնական ուղղությունների, ինչպես նաև ընթացիկ տարում պլանավորված առավել կարևոր միջոցառումների մասին։