Вход
ԵՏՀ-ի և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի համագործակցությունը զարգանալու է ըստ միջոցառումների համաձայնեցված պլանի

ԵՏՀ-ի և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի համագործակցությունը զարգանալու է ըստ միջոցառումների համաձայնեցված պլանի

13.08.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի կառավարիչ (ԱՄՖԿ) Կայրատ Կելիմբետովը ստորագրել են ԵՏՀ-ի և ԱՄՖԿ-ի 2019 – 2021 թվականի համատեղ միջոցառումների պլանը։ Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն)։

Կազմակերպությունների
փոխգործակցությունն իրականացվում է Համագործակցության մասին հուշագրի հիման վրա, որը ստորագրվել է 2018 թվականի հուլիսի 4-ին Աստանայում։

«
Միության պետությունների տնտեսական ինտեգրման առաջնայնություններից մեկը ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումն է, ֆինանսական զարգացման մակարդակիֆինանսական ծառայությունների հասանելիության և որակի, ֆինանսական շուկաների մրցունակության և կապիտալիզացման բարձրացումն է։ Այդ առումով կարևոր նշանակություն է ձեռք բերում Համատեղ միջոցառումների պլանին համապատասխան ԵՏՀ-ի և ԱՄՖԿ-ի միջև Համագործակցության մասին հուշագրի իրականացումը», հայտարարել է Տիմուր Ժակսիլիկովը։

Պլանի
համաձայն, կողմերը մտադիր են փոխգործակցել ֆինանսական շուկաների, կապիտալի շուկաների, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման, Միության պետությունների բորսայական հարթակների ինտեգրման հարցերով։

Պլանի
առանցքային միջոցառումներից է թվային ֆինանսական արտադրանքների կարգավորման, առցանց առևտրի վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը, նորարարական ֆինանսական արտադրանքների և ծառայությունների թեստավորման և մշակման համար ԵԱՏՄ-ում կարգավորիչ «ավազարկղերի» ստեղծումը, Միությունում թվային առևտրի ծառայությունների և ուղիների զարգացումը։

Բացի
այդ, նախատեսվել է համագործակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերի և «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի» չինական ծրագրի համակցման և իրականացման հարցերով։

Կողմերը
մտադիր են նաև փոխգործակցել ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքների պաշտպանության հեռանկարային ուղղություններով։

Տեղեկանք
«Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը հանդես է գալիս որպես տարածաշրջանային ֆինանսական հանգույց, որը միավորում է Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի, Անդրկովկասի հանրապետությունների, ԵԱՏՄ, Մերձավոր Արևելքի երկրների, Արևմտյան Չինաստանի և Մոնղոլիայի կապիտալի շուկաները։ 2018 թվականի արդյունքներով, ԱՄՖԿ-ը համաշխարհային ֆինանսական կենտրոնների վարկանիշում 86-րդ տեղից բարձրացել է 51-րդ տեղը։

ԱՄՖԿ
-ում ստեղծվել է համաշխարհային մակարդակի նորարարական կառույց՝ անկախ Դատարան, Միջազգային արբիտրաժային կենտրոն, բարձր տեխնոլոգիական միջազգային բորսա։ Գործում է ԱՄՖԿ-ի Ֆինանսական ծառայությունների կարգավորման կոմիտեն, որն իրականացնում է ԱՄՖԿ-ի մասնակիցների գրանցում, հավատարմագրում և լիցենզավորում, դրանց գործունեության նկատմամբ հսկողություն, վարում է մասնակիցների գրանցամատյանը և Անընդմեջ մասնագիտական կրթության բյուրոն, որը պատրաստում է ֆինանսական շուկայի մասնագետների։

Եվրասիական
տնտեսական հանձնաժողովի և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի միջև Համագործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2018 թվականի հուլիսի 4-ին Աստանայում։ Փաստաթղթով նախատեսում է ֆինանսական շուկաների զարգացման, ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքների ու շահերի պաշտպանության ոլորտում փոխգործակցություն, առևտրային և ներդրումային համագործակցություն և այլ ուղղություններ։